Архив рубрики: Մայրենի

Պրոմեթեոսի պատիժը

Այս ապտմվածքը մի դատի մասին էր, որտեղ դատում էին Պրոմեթեոսին, ով դատավորի և իր կոլեգաների կարծիքով մահապատժի էր արժանի, քանի որ նա կարկը վերցրել էր վերնախավից և տվել հասարակ մարդկանց: Իմ կարծիքով նա սխալ չէ արել, պարզապես վերնախավի մարդիկ մտածում էին, որ կրակը միայն իրենցն է և ուրիշ ոչ ոք չի կարող օգտվել դրանից, բայց դե դրա համար չի կարելի մարդուն այդպես կոպիտ պատժի ենթարեն: Նրանք շատ վատ էին տրամադրված և սկզբից էլ ցանկանում էին իր մահը,  բայց Պրոմեթեոսի մահը, ոչինչ չի կարող ետ բերել, իսկ որպես պատիժ դա շատ դաժան էր: Չգիտեմ, իմ կարծիքով Պրոմոթեոսը շատ բարի մարդ էր, քնաի որ նա մտածում էր նաև ուրիշների մասին, այլ ոչ թե միայն իրա, իսկ վերնախավի մարդիկ նրան համարում էին դվաժան: Վերջում որոշեցին նրան ցմահ շղթայել ժայռին և թող որ ուրուրները քրքրեն նրա անաստված լյարդը:

ՉԵԽԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Արքիմեդի մահը

Արքիմեդը իտարբերություն Լութիոսին չէր ուզում, որ մարդկությանը տիրի հռոմը: Նա համարում էր, որ պետք է երկրներում հավասարակշռություն լինի: Արքիմեդը շատ ճիշտ էր ասում, որ ինչքան շատ ունես այնքան շատ տալիս ես:

Չեխական գրականություն Թռչունների հեքիաթը

Այս հեքիաթը ինձ շատ դուր եկավ: Ես այդքան էլ համաձայն չեմ թռչունների հետ, որովհետև եթե ուրիշներից լսում ես, որ այստեղ լավն է, սա լավն է դա միշտ չէ, որ իրականություն է լինում: Լինում է, որ գնում և հիասթափվում այն տեղից, որը բոլորը գովում և մեծաբանում էին, ինչպես նաև թռչունները ծիծեռանկը բոլորին համոզեց և ասաց, որ Ամերիկան շատ լավն է դա երազանքի երկիր է, այնտեղի տները այնքան երկար են մի խոսքով գովաբանում էր, բայց երբ նրանք գնացին Ամերիկա նրանք հուսահատված ետ եկան, այնպես, որ պետք չէ առանց հմնված փաստերի գովաբանել կամ էլ վատաբանել

Նար Դոս Ես և Նա

Կարդալ «Ես» պատմվածքը և կատարել առաջադրանքները:

Գրիր հետևյալ բառերի բացատրությունը.

սկեպտիկ-կասկածամիտ

նորաբողբոջ-(փոխաբերական) Նորահայտ, նոր, թարմ

կենսաթրթիռ-Կենսուրախ

կարեվեր-ռւժգին, սաստիկ,  Խոր վիշտ պատճառող

լակոնիկ-Կարճ, քիչ բառերով, համառոտ, ամփոփ

անարգել-Արհամարհել

անհագուրդ-անքակտելի

կայծակնահար-. Կայծակից զարկված՝ խփված, շանթահար

  • Բնութագրիր տղային, արդարացրու, հետո մեղադրիր:

Չեմ կարող մեղադրել տղային, որովհետև նա անմեղ էր, բայց շատ վատ է, որ այդքան խեղճացել էր դավաճանությունից: Աղջիկը մեղմ ասած ուղղակի զզվելի էր: Եթե իրոք սիրում էր դավաճանության կարիք չկար անգամ եթե աշխարհի փողերը լցրած լինեն դիմաց:

  • Բնութագրիր աղջկան, արդարացրու, հետո մեղադրիր:

Ինչ ասեմ աղջկան էլ չեմ կարող արդարացնել: Ես միղադրում եմ նրան: Նա մեղք է գործում այդպես վարվելով: Մինչև հիմա մանրամասն միայն տղայի բնությագիրը գիտեմ, իսկ աղջկանը ուղղակի լսելով եմ այդպես վիրավորում, որովհետև նա սիրտ չուներ: Ոչինչ նա պատասխան կտա ԱՍՏԾՈ դատաստանի առջև:

  • Ինչ կպատասխանես պատմվածքի վերջում տրված հարցին:

Այդ հարցին միայն կարող է պատասխանել այն աղջիկը ով  դավաճանել էր:

Կարդալ «Նա» պատմվածքը և կատարել առաջադրանքները:

  • Բացատրիր հետևյալ բառերը —

Անհուն-Անսահման, անեզր

Ականակիտ- մաքուր, պարզ

Անբռնազբոսիկ- բնական

Սիրակեզ- Սիրավառ, սիրաբորբոք

Ընկղմվել-սուզվել, խորտակվել

Անանց- մշտական, հավերժական, անանցանելի

Պարուրել- Պատել, շրջապատել

Տրուբադուր- ՈրևԷ բան փառաբանող՝ գովաբանող մարդ:

Հրացայտ- կրակոտ, բոցացայտ

անձեռակերտ- Ոչ ձեռագործ, ձեռքով չշինված

ծնրադրել- ծունկի գալ, ծունկի իջնել

  • Քո կարծիքով ով կամ ինչն էր հերոսների բաժանման պատճառը (հիմնավորիր):

Հերոսների բաժանման պատճառը ճիշտն էր: Վերև գտնվող մարդկանց ավելի հեշտ է նստել ներքևի մարդկանց գլխին: Գիտեմ զարմացաք, բայց դա իրականում այդպես է:

  • Քեզ համոզու՞մ է պատմության այսպիսի ավարտը. պատասխանդ պատճառաբանիր:

Այսպիսի ավարտ ունենում է կյանքի յուրաքանչյուր պահը: Միշտ հաղթում է նա, ով բարին է ցանկանում մյուսին: Բայց այդ բարությունը չափ և սահման ունի, որը Անտոնյոն բացառվում էր, որ կխաղտի: Թեկուզ մի պահ երբ մարդը զգում է, որ այսպես ասած` իր գլխին նստում են:

  • Համաձա՞յն ես պատմվածքի վերջաբանում ասված մտքի հետ, ինչու՞:

Այո, համաձայն եմ: Մարդիկ պետք է միշտ պատրաստ լինեն կյանքի հարվածին, առաջին իսկ հարվածից չընկնեն և չհուսահատվեն, պայքարեն և ներքևից հասնեն վերև իրենց ուժերով:  Բոլորն էլ պետք է չգտեն և առանց հուսահատվելու հասնեն վերև: Ովքեր միանգամից հայտնվում են վերևում առանց հաղթահարելու դժվարություններ, նրանք նույն հեշտությամբ կընկնեն ներքև:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ Ծառերը

 

  • …լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: — Մեկնաբանիր:

Ես դժվարաում եմ ասել, դա լավ է,թե վատ, որ քո մեջ վրեժ չկա: Մյուս կողմից լավ է, որ դիմացինի հանդեպ չարով, վրեժով չես լցվում, բայց մյուս կողմից էլ չէ ոչ նա քեզ ցավ է պատճառել պետք է չէ վրեժ լուծել: Բայց չափից դուրս վրեժխնդիրն էլ մի բան չէ, որ ամեն ստից բանից վրեժ լուծես, ցավ պատճառես: Բայց ընդհանրապես վրեժ չունենալ կարծում եմ լավ չէ:

 

  • Ավելացրու քո առանձնացրած միտքը, առաջարկիր քննարկել:

Լա՛վը չես, խեղճ ես

Լա՛վը չես, խեղճ ես նշանակում է, որ նա ով բոլոր վատ մարդիք խեղճ են, որովհետև նրանք չեն կարողանում լինել լավը:

 

  • Ինչպիսին են քեզ տեսնում ծնողներդ (պատում, ռադիոնյութ կամ տեսանյութ):

 

Հրանտ Մաթեւոսյան «Հացը» երկրորդ մաս

  • Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի: …Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու: — Այս տողերից կարելի եզրակացնել, որ տղան՝ (ընտրիր մեկ կամ ավելի տարբերակ, հիմնավորիր)

ա) միամիտ էր

բ) եսասեր էր

գ) թուլամորթ էր

դ) անկուշտ էր

ե) անպատասխանատու էր

զ) վախկոտ էր

է) խելացի էր

Իմ կարծիքով նա անկուշտ էր, որովհետև նա կերավ, խմեց և իբր ման եկավ խոզերի և ետ գնաց տուն: Իսկ իր հայրը գնաց խոզերի ետևից, միայն իր տղային անհարմարությւոն չպատճառեր:

  • — Դու գիրքդ կարդա — այս արտահայտությունը օգտակա՞ր խոսք է, թե վնասակար. ինչու՞:

Գիրք կարդալը շատ օգտակար է, բայց այս դեպքում ավելի շատ առհամարական է, նրա հայրը ուզում էր ասել, որ դու գիրքդ կարդա քեզ հանկարծ նեղությւոն չտաս, ես կգնամ այս մթին, ցրտին և խոզերին կգտնեմ:

  • Ինչու՞ է պատմվածքի վերնագիրը «Հացը»:

Պատմվածքի վերնագիրը «Հացը» էր, որովհետև այս պատմվածքի միջի տղան իրեն շատ ալարկոտ, անգնահատող և եսասեր էր: Բայց վերջում նա հասկացավ, որ նա առժանի չէ ուտեղ անգամ մի կտոր հաց և որպես իրեն պատիժ առանց մի կտոր հաց ուտելու նա քնեց:

  • Ստեղծագործական աշխատանք. թեմա՝ Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ:

 

Հրանտ Մաթևոսյան «Հացը»

բացատրել բառարանի օգնությամբ —

քիվ-փայտե իր, որից կախում են վարագույր

սայթաքել-ընկնել

գուրգուրանք-փաղաքշանք

գողունի-թաքուն

նիրհ-քուն

ակ (ակունք)-սկիզբ

տիղմ-մամուռ

կլանչոց-լաց

կածան-ճանապարհ

խաշամ-խազալ

երեք բառով բնութագրեք հերոսին՝ հիմնավորելով տեքստից դուրս բերած կտորներով

Նա, ամաչկոտ, աշխատասեր և ամենակարևորը բարի էր: Դա երևում այն մասից, երբ հայը նրան ասում էր, որ գնա խոզերի հետևից, և նա գնաց:

գտիր կերպար-պատկեր հակադրություններ կարդացածդ հատվածում

Նա մի տեղ աշխատասեր էր, մի տեղ ալարկոտ:

նկարագրիր անտառի շնչառությունը

Անտառի շնչառությունը շատ ազդեցիկ էր: Բնությունը այնպիսի պատկերներ է ստեղծում, որ անհնար է դիմանալ գայթակղությանը: Տերևները թափվում էին: Առուն քչքչում էր, իսկ ծառերը խշխշում էին: Երբ տղան կանգ էր առնում, նրան թվում էր, թե ամբողջ անտառն է կանգ առնում:

Գյուղի Խենթը

Գյուղի Խենթը

Այս պատմվածքի հիմնական ասելիքն այն է, որ վրեժը լուծելու համար անպայման չէ սպանել կամ վատը ցանկանալ մարդուն, այլ պետք է նրան դնել ճիշտ ուղու վրա և դարձնել բարի, և այդպես դու ավելի կտրուկ կպատասխանես մարդուն, քան վատով կամ չարով:

Հանրահաշիվ 19.10.2017

67.

2x+3x=5x

a+4a+a=6a

2a+4a+6a=12a

17a2+13a2+11a2=41a2

43ce2 + (−17)ce2 + 11ce2=37ce2

3m+5m=8m

3b+b+b=5b

4ab + ab + 12ab=17ab

15a2b + 14a2b +7a2b=36a2b

25b2c2 + (−27)b2c2 + 7b2c2=5 b2c2

 

68.

7x − 2x=5x

−4b − 2b=-6b

28a2 − 17a2=11a2

24b2c3 − (−17)b2c3=41 b2c3

69.

a2bc + 2abca + (−3bca2)=0

7a2 + (−3a2) + (−4a2)=0

(−aba2) + 7a2ba + a3b=7a3b

70.

3abc − 7abc=-4abc

5a − 6a=-1a

9a3b2 − 9a3b2=0

7a – a=6a

 

 

 

 

Օ’ Հենրի Վերջին տերևը

Վերջին տերևը

Կարծիք`

Իմ կարծիքով այս պատմությունը շատ տխուր և տարօրինակ էր, որովհետև այստեղ բոլորը ամեն բան խառնել էին իրար: Այն մարդը ով կարծում էր, որ իր կյանքի կապված է ծառի տերևների հետ, որ երբ տերևները ամբողջությամբ թափվեն ինքը կմահանա, բայց այդպես չեղավ: Ոչ թե մահացավ նա այլ մահացավ իրենց հարևանը: Ես հասկացա, որ ամեն մարդու կյանքը կազմված է մի բանից, ուղղակի պետք է գտնես քոնը և չշփոթվես, որովհետև դու կարող ես ընկնել սթրեսի մեջ: