Հայաստանի հանրապետության կարմիր գիրք

Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ավելացել է ողնաշարավոր կենդանիների 54 նոր տեսակ։ 1987 թվականին արված հաշվարկներով գրքում ներառված էին 99 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։ 2010 թվականի կառավարության որոշմամբ անցկացվել է նոր ուսումնասիրություն։
Գրքի նոր հրատարակությունը բաղկացած է երկու հատորից։ Նոր Կարմիր գրքի առաջին հատորը պարունակում է կրիտիկական, վտանգված եւ խոցելի վիճակում գտնվող բույսերի 452 եւ սնկերի 40 տեսակների մասին տեղեկատվություն: Իսկ երկրորդ հատորում ներառված են ողնաշարավոր 153 եւ անողնաշար կենդանիների 155 տեսակներ:
Վերջինո ւսումնասիրություն արդյունքներով Հայաստանի կենսաբազմազանության տեսականին կազմում են` 3 500 բույսեր, 500 ողնաշարավոր և 17 հազարից ավելի անողնաշարավոր կենդանիներ

Մայրենի 27.04.2017

Ուզում եմ ալիքի և ժայռի մասին մի պատմություն պատմել քեզ: Դա մի հին պատմություն է:Մեզանից շատ առաջ տեղի ունեցած: Լսիր: Ժամանակին մի ալիք է եղել, որը սիրել է ինչ-որ տեղ ծովում, ասենք, Կապրիի ծովածոցում գտնվող մի ժայռի: Նա փարվել է ժայռին իր փրփուրներով ու ցայտքերով, համբուրել է նրան գիշեր ու ցերեկ, գրկել է նրան իր ճերմակ ձեռքերով: Նա հառաչել է, արտասվել և աղերսել ժայռին, որ սա իր մոտ գնա: Այդ ալիքը սիրել է ժայռին, անվերջ զարնվել է նրան և դանդաղ մաշել հիմքը: Եվ ահա մի օր հիմքից արդեն քայքայված ժայռը տապալվել և ընկել է ալիքի գիրկը:
-Հետո՞:
-Եվ հանկարծ ժայռը չքացել է: Այլևս չկար նա, ում հետ ալիքը խոսում էր, ում սիրում էր, և ում համար թախծում էր ալիքը: Հիմա ժայռը դարձել էր ընդամենը քարի մի բեկոր, որ սուզվել էր ծովի հատակը և մնացել այնտեղ ընկած: Ալիքը հիասթափված ու խաբված էր զգում իրեն և շուտով իր համար մի նոր ժայռ գտավ:
-Հետո՞: Դա ինչ է նշանակում: Ժայռը պետք է ժայռ մնար:
-Այդպես են ասում միշտ ալիքները: Բայց այն, ինչ շարժուն է, ավելի է ուժեղ, քան այն, ինչ անշարժ է: Ջուրն ավելի է ուժեղ, քան ժայռը:
• Եթե ալիքը մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ. իսկ ժա՞յռը:
Ինձ թվում է եթե ալիքը մարդ լիներ, նա կլիներ խղճով, բայց անկայուն: Ժայռը հեշտ և հանգիստ իր սիրուն փոխեց: Եթե այդ ժայռը մարդ լիներ, այդ մարդը կլիներ շատ գոռոզ և եսասեր:
• Մեկնաբանիր «շարժվել» բառը:
Իմ կարծիքով դա նշանակում է առաջ գնալ և զարգանալ
• Շարժվել է պետք … ստեղծագոծական աշխատանք:

Մայրենի 26.04.2017

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան:Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

• Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին — համեմատիր քեզ հետ:
Մարդիկ էլ երբեմն մի նպատակ են դնում և որոշ ժամանակ փորցելուց հետո նրանք հիասթափվում են, և էլ երբեք չէն փորցում: Նրանք մտածում են, որ երբեք չէն կարողանա անել:
• Միակ ձևը փորձ անելն է — գրեք ձեր մտքերը այս խոսքերի շուրջ:
Մարդ երբեք չպիտի հրաժարվի իր երազանքից: Նույնիսկ եթե երկար ժամանակ չի հաջողվում, մարդ չպետք է կորցնի իր հավատը սեփական ուժերի նկատմամբ:

մաթեմատիկա ինքնաստուգում

Ապրիլ ամսվա աշխատանք
6-1, 6-2 դասարան , 30 րոպե
1Հաշվարկ. Գրատախտակից

2. **18* ,հնգանիշ թվի աստղանիշները փոխարեինել թվանշաններով,որ բաժանվի 45 –ի:
18180

3. Քարտեզի վրա երկու քաղաքների միջև հեռավորությունը 4սմ, իսկ քարտեզի մասշտաբը 1:1.000.000 է: Որոշի՛ր երկու քաղաքների հեռավորության իրական չափը:
1.000.000×4=4.000.000սմ

4. Հիմնարկի աշխատողներից 15%-ը գնացին արձակուրդի: Գտնել հիմնարկի աշխատողների քանակը, եթե հայտնի է, որ արձակուրդ գնացել են 9 հոգի:
15% = 9
5% = 3
100% : 5% = 20
20 x 3 = 60

5.Կոորդինատային հարթության վրա պատկերեք հետևյալ կետեր և հաշվեք ստացված պատկերի պարագիծը և մակերեսը:
A(-3,5;10) B(8,2;10) C

(8,2;2,7) D(-3,5;2,7)

Մայրենի 25.04.2017

Օվկիանոսի հատակում մի մանուշակագույն ութոտնուկ էր ապրում: Չնայած օվկիանոսի հատակը գեղեցիկ է ու գունավոր, բայց ութոտնուկը ձանձրանում էր: Մի ժամանակ խաղում էր խխունջներով ու ծովաքարերով,մեկ մեկ էլ իր ութ ոտքերն իրար էր քարկապում, իսկ հետո ժամերով քանդում: Բայց հիմա այդ խաղից էլ է ձանձրացել ու էլ ոչինչ նրան չի հետաքրքրում:
-Ութոտնուկ,շուտ արի բարձրանանք վերև,- մի օր նրան ձայն են տալիս ձկնիկները,-հիմա փոթորիկ է սկսվելու: Ալիքները փրփռելու են:Թավալ կգանք նրանց փրփուռների մեջ ու պղպջակներ կուլ կտանք: Մեզ հետ արի, մի լավ կզվարճանանք:
— Առանց ինձ գնացեք ,- ասում է ութոտնուկը,- հոգնել եմ փրփուռներից ու պղպջակներից:
Ձկնիկերը լողալով բարձրանում են ջրի երեսը, իսկ ութոտնուկը մնում է ծովի հատակում:Ուրախ փոթորիկը քիչ-քիչ սկսվում է, ձկնիկները թռվռալով ալիքների հետևից են ընկնում և ուզածների չափ պղպջակներ որսում:Իսկ երբ ամեն բան հանդարտվում է հանկարծ ջրում մի վարդ է հայտնվում: Ալիքներից մեկն էր փոթորիկի ավարտին նրան մոտակա կղզուց պոկել : Եվ սուզվում էր ծաղիկը ,օորվելով ու պարելով իջնում ներքև :Այդպիսի ծաղիկ ութոտնուկը դեռ չէր տեսել, բա ինչպես էր բուրում.ծովի բույսերը երբեք չէին կարողանա այդպես բուրել:
— Հրաշք է, հրաշք- ուրախանում է ութոտնուկը,-ինչ էլ քնքուշ է ինչ էլ, նուրբ:
Ութոտնուկը շատ է փայփայում վարդին , ժամերով նայում է նրան ու չի էլ ձանձրանում:
-Ութոտնուկ այդ ինչ ես գտել,- նորից հայտնվում են ձկնիկներն ու պտտվում վարդի շուրջը
-Ձեռք չտաք,- զգուշացնում է ութոտնուկն ու իր ութ ոտքերով ամուր գրկում ծաղկին
-Ուզում ես մենակ ուտել,-նեղանում են ընկերները
-Ուտել պետք չէ ,պետք է նայել ու հիանալ,-բացատրում է ութոտնուկը:
-Հիանալ չեմ ուզում, ուտել եմ ուզում,թե չէ դատարկ պղպջակներից չեմ կշտանում,-դժգոհում է նրանցից մեկը, հետո աննկատ մոտենում է ութոտնուկին ու մի թերթիկ փախցնում:
-Ինչ արեցիր,-նեղանում է ութոտնուկը , ձկնիկի բերանից քաշում վարդի թերթիկը,փորձում այն ամրացնել իր տեղը, բայց ոչինչ չի ստացվում:
-Հեռացեք,կորեք այստեղից,-ձկնիկներին քշելով բղավում է ութոտնուկը,-դուք չգիտեք թե ինչ է հիանալը:
Ձկնիկներն արագ հեռանում են իսկ ութոտնուկը ամուր գրկում է ծաղկին ու շշնջում
Բայց օրեցօր ծաղիկը թուլանում է ,նրա քնքուշ թերթիկները հերթով հրաժեշտ են տալիս ութոտնուկին ու դանդաղ անհետանում : Երբ այլևս ոչ մի թերթիկ չի մնում ութոտնուկը նայում է մերկ ցողունին ու արտասվում:
-Մի սովորական վարդ էր էլի, մի սովորական ծաղիկ ,բա արժե դրա համար այսքան լաց լինել,-զարմանում էին ձկնիկները, որոնք այդպես էլ չսովորեցին հիանալ:

• Համեմատիր ծովի բնակիչներին քո շրջապատի հետ. նմանություններ, տարբերություններ:
• Ուտե՞լ, թե հիանալ … ստեղծագործական աշխատանք:
Ես նախնտրում եմ հիանալ, որովհետև մի բան կարող է շատ համեղ լինել, բայց շատ օգտակար և անհրաժեշտ:Իմ կարծիքով ամեն ինչի վրա պետք չէ հիանալ, որովհետև այդ բանը, որի վրան հիանում են դա կարող է շատ վնասակար և վտանգավոր լինել:

Մայրենի 24.04.2017

ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Այս գունավոր խճանկարից առանձնացրու այն կտորը, որն ամենապարզն ես տեսնում. նկարագրիր այն քո զգացողությամբ:
Կարո՞ղ ես բացատրել՝ ի՞նչ ազդեցություն ունի Ամպրոպը Բնության վրա, ինչու՞ է Բնությունը փոխվում նրա պատճառով:
Մարդու կյանքում ի՞նչը կարող է դատնալ Ամպրոպ. հիմնավորիր ասածդ:
Ես՝ ամպրոպից հետո… — ստեղծագործական աշխատանք:

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Առանձնացրու քեզ դուր եկած թարս պատկերը, շարունակիր այն նկարել…
Իմ աշխարհի տերն ու հյուրը … — ստեղծագործական աշխատանք

Մաթեմատիկա 20.04.2017

1.24 սմ պարագիծ ունեցող ուղղանկյունը տրոհված է 18 և12 պարագծերով երկու փոքր ուղղանկյունների ինչպես ցույց է տրված նկարում։ Գտնել մեծ ուղղանկյան մակերեսը։

12+18=30սմ
30-24=6սմ
6։2=3սմ
(24-6):2=9սմ
S=3*9=27

2.Եթե երկնիշ թվի ձախից կցագրենք 1 իսկ աջից 5, ապա կստացվի սկզբնական թվից 25 անգամ մեծ թիվ: Գտնել երկնիշ թիվը:
1×5=1000+10x+5
1×5=25x
1005=15x
x=1005:15
x=67

3.Մարգարյաններն ունեն 6 դուստր։ Նրանցից յուրաքանչյուրը նախորդից 4 տարով մեծ է։ Իսկ ավագը կրտսերից՝ 3 անգամ։ Քանի՞ տարեկան են աղջիկները։
Առաջին աղջիկ-10 տ. 2. 14 , 3 18, 4. 22 5. 26 6. 30:
4.Առաջին պարանը երկրորդից երկար է72 մետրով: Երբ յուրաքանչյուր պարանից կտրեցին 5-ական մետր, ապա պարզվեց, որ առաջին պարանը երկրորդ պարանից4 անգամ երկար է: Գտնել պարանների երկարությունները:

Մայրենի 20.04.2017

Ջրի պես
Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:
• Անձնավորման միջոցով հեղինակը ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ է տվել: Որո՞նց հետ ես համաձայն, որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր:
Վազել,լվանալ,ցող ցրել
Վազել համաձայն եմ, իմ կարծիքով վազել նշանակու է ժամանակի մեջ թռչել:
Լվանալ նշանակում է մաքրել մարդու վատ արարքները անցյալից և գնալ դեպի լավ կողմն:

• Առանձնացրու մի երկտող՝ որպես վերնագիր, և ստեղծագործիր:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Ես նույնպես կուզեի ունենալ այս հնարավորությունը, որպեսզի մաքրել չարությունը աշխարհից և այնպես կանեի, որ մարդիկ իրար չմեռժեն և չնեղացնեն: Վերջում ես այնպես կանեի, որ աշխարհում պատերազմ չլիներ, հակառակը միշտ բարություն և խաղաղություն:

Մայրենի 19.04.2017

Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը.
Սարերը վեր թռան: Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը.
Ծառերը վեր թռան:
Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը.
Քարերը վեր թռան…
Եվ ինձ մի պահ թվաց`
Քարերի տակ քնած
Դարերը վեր թռան:
• Լույսն ու սարը… հավքն ու ծառը… քարայծն ու քարը… շարունակեք:’
Քարն ու դարը:
• Լուսաբացին բնության սարսուռը ի՞նչ կարող է խորհրդանշել:
Բնության արթնանալը:
• Քարերի տակ քնած դարերը վեր թռան — պատկերիր այս կտավը:
Քարերի տակ քնած դարերը վեր թռան նշանակում է, որ անցյալը վերադառնում է:
• Հ.Սահյանի նման քո լուսաբացի դրվագներից պատմիր — ստեղծագործական աշխատանք:

Իմ լուսաբացը լի է արևով: Լուսաբացը բարձրացնում է իմ տրամադրությունը, որովհետև երբ ես արթնանում եմ, գնում եմ դպրոց: Այնտեղ ես շփվում եմ իմ ընկերների հետ, իսկ ինկերական շրջապատը ինձ շատ է դուր գալիս:

մաթեմատիկա 19.04.2017

1) (5,6:0,42-17,5:2.11/12):10,5=

56/10*100/42=80/6=40/3

175/10*12/35=30/5=6/1

40/3-6/1=22/3

22/3*105/10=385/5=77/1

2) Քառանիշ թիվը բաժանվում է 54-ի: Եթե նրա թվանշաններից մեկը ջնջենք, նորից կբաժանվի 54-ի, իսկ եթե ջնջենք կստացվի երկնիշ թիվ, որը նորից բաժանվում է 54-ի:Գտեք թիվը, եթե այն չի պատկանում 0-ի:

5994=594=54

3)32×6/8=

4)-3,15+(-6,28)=9,43

-7,32-(-2,31)=-5,01

-1,3x(-2,5)=3,25

3,8:(0,19)=20

-1.3/10+2,12=13/10+212/100=130+212/100=342/100