Архив рубрики: բնագիտություն

Վատ սովորությունների հետևանքները

Ալկոհոլը մեր կյանքում լայնորեն կիրառվում են գրեթե բոլոր առիթների և միջոցառումների ժամանակ: Ալոկոհոլը ենթակա է ազատ վաճառքի, բայց ունի տարիքային սահմանափակում, արգելված է վաճառքը անչափահասներին: Ալկոհոլի փոքր քանակները ընդունելուց Մարդն իրեն լավ է զգում տ

րամադրությունը բարձրանում է, դառնում է ավելի շփվող: Ալկոհոլը ներծծվում է ստամոքսում և այրան միջոցով անցնում ուղեղ: Ալկոհոլի փոքր քանակները առաջացնում են ուշադրության թուլացում: Մեծ քանակությամ ալկոհոլից մարդը դառնում է քնկոտ, շարժումները թափթփված ուշադրությունը ցրված, տեսողությունը շաղված: Մարդը կորցնում է ինքնակառավարումը: Չափազանց մեծ քանակների դեպքում առաջանում է ալկոհոլային թունավորում որից մարդ կարող է մահանալ: Ալկոհոլից առաջանում է կախվացություն, որն դառնում է հիվանդություն և կոչվում է՝ ալկոհոլիզմ:
Ծխախոտ
Ամենավնասակար սովորությունն է: Հայաստանի տղամարդկանց 60% և ցավոք արդեն կանաց 5%-10%-ը ծխում են: Ծխախոտի ծուխը պաուրնակում է նիկոտին կոչվող թմրանյութը, որը առաջացնում է կախվածություն, քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ և այլն: Այն նույնպես անչափահասներին առգելվում է: Ծխախոտի վնասները լինում է վախաժամ և հեռավոր որոնք առաջ են գալիս ամիսներ և տարիներ հետո: Ծխողը դուրեկան չէ շրջապատի համար՝ նրա ատամները դեղնած են, շունչը թարմ չէ, մաշկի գույնը մքված, առաջանում են վաղաժամ կնճիռներ: Ծխախոտը պաուրնակում է մոտ 200 հատ տարբեր թունավոր նյութեր, իսկ ծխած ծխախոտի հոտը 400 հատ թունավոր նյութեր: Երբ ներշնչում են ծխախոտի ծուխը կոչվում են պասիվ ծխողներ

Հայաստանի հանրապետության կարմիր գիրք

Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ավելացել է ողնաշարավոր կենդանիների 54 նոր տեսակ։ 1987 թվականին արված հաշվարկներով գրքում ներառված էին 99 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։ 2010 թվականի կառավարության որոշմամբ անցկացվել է նոր ուսումնասիրություն։
Գրքի նոր հրատարակությունը բաղկացած է երկու հատորից։ Նոր Կարմիր գրքի առաջին հատորը պարունակում է կրիտիկական, վտանգված եւ խոցելի վիճակում գտնվող բույսերի 452 եւ սնկերի 40 տեսակների մասին տեղեկատվություն: Իսկ երկրորդ հատորում ներառված են ողնաշարավոր 153 եւ անողնաշար կենդանիների 155 տեսակներ:
Վերջինո ւսումնասիրություն արդյունքներով Հայաստանի կենսաբազմազանության տեսականին կազմում են` 3 500 բույսեր, 500 ողնաշարավոր և 17 հազարից ավելի անողնաշարավոր կենդանիներ

Բջիջը, նրա կառուցվածքը և քիմիական բաղադրությունը

Բջիջը, նրա կառուցվածքը և քիմիական բաղադրությունը

Մարդու մարմինը մյուս օրգանիզմների նման ունի բջջային կառուցվածք: Բջիջները գտնվում են միջբջջային նյութում, որն ապահովում է նրանց մեխանիկական ամրությունը, սնունդը և շնչառությունը:

Բջիջները տարբերվում են իրենց չափերով, ձևով և ֆունկցիաներով, բայց դրանք բոլորն էլ ունեն կառուցվածքի որոշ ընդհանուր գծեր:

1.Յուրաքանչյուր բջջի հիմնական մասերն են` ցիտոպլազման և կորիզը

Բջջում գտնվում են թելանման գոյացումներ` քրոմոսոմները

  1. Մարդու մարմնի բջջի կորիզում (սեռական բջիջներից բացի) կա 46-ական քրոմոսոմ: Քրոմոսոմները` օրգանիզմի ժառանգական սկզբնակները կրողներն են, որոնք ծնողներից փոխանցվում են սերնդին:

Բջիջը ծածկված է մեմբրանով. Վերջինս կազմված է մի քանի շերտ մոլեկուլներից և ապահովում է նյութերի ընտրողական թափանցելիությունը: Ցիտոպլազմայում` բջջի կիսահեղուկ ներքին միջավայրում դասավորված են մանրագույն կառուցվածքները` օրգանոիդները: Բջջի օրգանոիդներն են` էնդոպլազմային ցանցը, ռիբոսոմները, միտոքոնդրիումները, լիզոսոմները, Գոլջիի կոմպլեքսը, բջջակենտրոնը, մեմբրանը: Օրգանոիդները, մարմնի օրգանների նման, կատարում են որոշակի ֆունկցիաներ, որոնք ապահովում են բջջի կենսագործունեությունը: Օրինակ, ռիբոսոմ կոչվող օրգանոիդում, գոյանում են սպիտակուցներ, միտոքոնդրիումներում մշակվում են էներգիայի աղբյուր ծառայող նյութերը:

Բջջի քիմիական բաղադրությունը

Բջջի բաղադրության մեջ մտնում են տարբեր քիմիական միացություններ: Դրանց մի մասը` անօրգանական միացությունները, հանդիպում են նաև անկենդան բնության մեջ: Սակայն բջիջներին առավել բնորոշ են օրգանական միացությունները, որոնց մոլեկուլները շատ բարդ կառուցվածք ունեն:

Բջջի անօրգանական միացությունները

Ջուրը և աղերը անօրգանական միացություններ են: Բջիջներում ամենից շատ ջուրն է: Այն անհրաժեշտ է կենսական բոլոր պրոցեսների համար: Ջուրը լավ լուծիչ է: Ջրային լուծույթում ընթանում է տարբեր նյութերի քիմիական փոխազդեցությունը: Լուծված վիճակում գտնվող սննդանյութերը միջբջջային նյութից մեմբրանի միջով թափանցում են բջջի մեջ: Ջուրը նպաստում է նաև բջջից այնպիսի նյութերի հեռացմանը, որոնք առաջանում են նրանում ընթացող ռեակցիաների հետևանքով:

Աղերը բջիջների ցիտոպլազմայում և կորիզում գտնվում են փոքր կոնցենտրացիաներով, բայց դրանց դերը բջիջների կյանքում շատ մեծ է: Բջջի կենսագործունեության համար առավել կարևոր են K, Na, Ca, Mg աղերը և այլն:

Բջջի օրգանական միացությունները

Բջջի ֆունկցիաների իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է օրգանական միացություններին: Դրանցից ամենամեծ նշանակություն ունեն սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և նուկլեինաթթուները:

Սպիտակուցները յուրաքանչյուր կենդանի բջջի հիմնական և առավել բարդ նյութերն են: Սպիտակուցային մոլեկուլը չփաերով հարյուրավոր և հազարավոր անգամ գերազանցում են անօրգանական միացությունների մոլեկուլներին: Առանց սպիտակուցների կյանք չկա: Որոշ սպիտակուցներ արագացնում են քիմիական ռեակցիաները, կատարելով կատալիզատորների դեր: Այդպիսի սպիտակուցները անվանում են ֆերմենտներ:

Ճարպերը և ածխաջրերն ավելի պարզ կառուցվածք ունեն: Դրանք բջջի շինանյութերն են և էներգիայի աղբյուր են օրգանիզմի կենսագործունեության պրոցեսների համար:

Նուկլեինաթթուները առաջանում են բջջակորիզում: Այստեղից էլ առաջացել է դրանց անունը (նուկլեուս լատ. նշանակում է կորիզ): Քրոմոսոմների կազմության մեջ մտնելով նուկլեինաթթուները մասնակցում են բջջի ժառանգական հատկությունների պահպանմանը և փոխանցմանը: Նուկլեինաթթուներն ապահովում են սպիտակուցների առաջացումը:

 

Մարդու ականջի կառուցվածքը և հիգենիա

Ձայնային ալիքը, հասնելով թմբկաթաղանթին, նրան ստիպում է տատանվել ։ Այդ տատանումները հաղորդվում են միջին ականջում գտնվող լսողական երեք մանր ոսկրիկներ, և  ներքին ականջում գտնվող խխունջաձև մարմնին, որը ելուստներով հպվում է լսողական նյարդերի վերջավորություններին ։Դրանք ընկալում են ձայնային ալիքները և ստացված տեղեկությունը հաղորդում գլխուղեղին ։Մարդու երկու ականջները հնարավորություն է  տալիս որոշելու, թե որ կողմից է գալիս ձայնը ։Մեղմ երաժշտական ձայները  ծովի խշշոցը և անտառում տերևների սվսվոցը մարդու վրա թողնում են հաճելի, հանգստացնող ազդեցություն։ Օրինակ բարձր աղմուկները,  երաժշտական ուժգին ձայները վնասում են մարդու առողջությունը և հետագայում կարող է ազդել մարդու լսողության վրա և առաջեցնել հոգնածություն և գլխացավ: Այդ հետևանքները կանխելու համար սահմանված են թույլատրելի աղմուկի առողջարարական նորմեր ։ Բնակելի տներում, բակերում, հասարակական շենքերում աղմուկի ուժգնության մակարդակը չպետք է գերազանցի մարդկանց հանդարտ զրույցի ձայնի ուժգնությանը ։

Մարդու օրգանիզմի վրա աղմուկի վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով ձեռնարկվում են տարբեր միջոցներ ։ Օրինակ թնդանոթով կրակող զինվորները իրենց վրա կրում են հատուկ ականջակալներ ձայնը քիչ չափով կանղելու համար:Այն զինվորները ովքեր կրակելու ժամանակ չեն կրում ականջակալներ նրանք գոռում են որպեսզի իրենց ձայնի ալիքը պայքարի մյուս ձայնի ալիքը հետ և որոշ չափով նվազեցնի ձայնի ուժգնությունը: Շենքերի պատերը և միջնորմները ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաններ, սենյակների հատակը ծածկում են գորգերով և այլն։ Աղմուկը զգալի չափով նվազեցնում են կանաչ տնկիները ։

Ձայնի ընկալումը կենդանիների կողմից

Համարյա  բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ:Ամենա զարգացածը դա կաթնասունների և թռչունների լսողությունն է, որոնք ունեն լսողական հատուկ օրգան ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները: Տարբեր կենդանիներ զգայուն են տարբեր ձայների նկատմամբ: Օրինակ մեդուզան ընկալում է ծովի ալիքի  արձակաց ինֆրաձայնը և մինչև փոթորիկը սկսելը հեռանում է ափից: շատ կենդանիներ զգում են վըանգը և հեռանում վտանգավոր վայրից: Օրինակ փղերը իրար հետ հաղորդակցվում են ինֆրաձայների միջոցով: Դելֆինները, չղջիկները և շատ կրծողներ արձակում և լսում են ուլտրաձայները: Չղջիկը համարյա չի տեսնում բայց Թռիչքի ժամանակ, անընդհատ արձակելով և հետ ընդունելով ուլտրաձայներ, չղջիկը խուսափում է արգելքներին բախվելուց, և անսխալ զգում ամեն ինչ և նույնիսկ որսում է մանր մժեղներ: Շները լսում են մինչև 40000 հերց հաճախությամբ ուլտրաձայներ: Հարկ եղած դեպքում հետախույզները բերում են ծառայողական շներին և հրամանները տալիս են իլտրաձայներով: Կան մարդիկ, որ կարող են լսել ծառից ցած ընկնող տերևի ձայնը: Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև կարող են իրենք ձայն արձակել: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվել է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը ։ Սակայն մարդու ամենից զարմանալի հատկությունը խոսելու կարողությունն է։ Խոսքով մարդիկ հաղորդակցվում են միմյանց հետ և փոխանակում իրենց մտքերը ։ Մարդու ականջը բացառիկ զգայնություն ունեցող բարդ լսողական օրգան