Homework

Ex 8 pj 43

This is Michael Johnson. He is a famous rock star. He lives in America. He travels all around the world and sings in rock concerts. He reads his songs and makes his own video clips. In his free time he likes  staying at home listening to his CDs. At weekends he usually goes to expensive restaurants with his friends. He also writes a lot of books about strange things. I can’t wait to see him perform live. I like him so much.

 

Ex 9 pj 43

pdf-english

 

  1. gets up
  2. washes
  3. gets
  4. has
  5. puts up
  6. goes
  7. milks
  8. don’t get up
  9. get up
  10. feeds
  11. makes
  12. don’t like
  13. drink

15.takes

  1. helps
  2. does
  3. come
  4. cooks
  5. doesn’t help
  6. watch
  7. listen
  8. don’t watch
  9. do
  10. go

Եզը, որ կատարեց իր խոստումը Հնդկական ժողովրդական հեքիաթ

Եզը, որ կատարեց իր խոստումը

Շատ ժամանակ առաջ մի փոքրիկ գյուղում Դեմափալ անունով մի մարդ էր ապրում։ Նա մի ուժեղ եզ ուներ և միշտ պարծենում էր նրանով։

Մի օր նա ասաց ընկերներին.

― Ես հարյուր արծաթ կբաժանեմ աղքատներին, թե որ իմ եզը միանգամից հարյուր սայլ չկարողանա քաշել։

Ընկերները մտածեցին, որ Դեմափալը խելքը թռցրել է, և մի կուշտ ծիծաղեցին։

― Շատ լավ, թեր Փորձենք եզիդ,― ասացին նրանք։

Հաջորդ օրը վաղ առավոտյան Դեմափալը եզին գյուղամեջ բերեց։ Հարյուր սայլ կցեցին իրար, և եզին լծեցին առջևի սայլին։ Մեծ բազմություն էր հավաքվել դիտելու այդ տեսարանը։ Դեմափալը վստահ իր հաղթանակին, վերցրեց մտրակն ու սկսեց հարվածել եզին։

― Դե գնա, անպիտան, դե քաշիր, թշվառական,― ասում էր նա։

Բայց եզը տեղից չէր շարժվում։ Նա սովոր չէր այդպիսի բառերի, ոչ էլ նման վերաբերմունքի։ Եվ որոշեց տեղից չշարժվել։ Տեսնելով եզի համառությունը՝ Դեմափալը ստիպված հարյուր արծաթ վճարեց գյուղացիներին։

Հետո դժբախտ մարդը տուն հասավ և իրեն գցեց մահճակալին։

«Ախր, իմ եզը ավելի ծանր բեռների է սովոր, այսօր ինչու համառեց։ Ինչու ինձ խայտառակեց գյուղացիների մոտ»,― հարցնում էր նա ինքն իրեն։

Որոշ ժամանակ անց Դեմափալը սովորականի նման իր գործին անցավ։ Երբ կերակրում էր եզին, վերջինս դարձավ նրան ու ասաց.

― Ինչո՞ւ այսօր էդպես վատ վարվեցիր ինձ հետ։ Առաջ դու ինձ երբեք չէիր մտրակել ու ոչ էլ էդպիսի վատ բառեր էիր ասել։

Դեմափալը հասկացավ, և շատ զղջաց իր արարքի համար ու խոստացավ այլևս երբեք այդպիսի բան չանել։ Եզը խղճաց տիրոջն ու ասաց.

― Վաղը ինձ նորից գյուղամեջ տար։ Ես կքաշեմ հարյուր սայլը, և դու ետ կբերես կորցրածդ հարյուր արծաթը։

Մյուս օրը, առավոտ վաղ նրանք գնացին գյուղամեջ։ Հենց որ գյուղացիները տեսան նրանց, սկսեցին աղմկել և ձեռ առնել։ Նրանք հարցրեցին Դեմափալին, թե նորից փող տարվելու միտք չունի արդյոք։

Դեմափալը հպարտ պատասխանեց.

― Այսօր ես պատրաստ եմ վճարելու երկու հարյուր արծաթ, եթե իմ Եզը չկարողանա հարյուր սայլ քաշել։

Եվ եզին նորից լծեցին։ եվ դարձյալ մեծ բազմություն էր հավաքվել։ Այս անգամ Դեմափալը շատ քնքշորեն էր վարվում եզի հետ։

― Անուշի՛կս, քաշիր, ինչքան որ ուժ ունես։

Այդ խոսքերի վրա եզը շարժվեց, իսկ նրա հետևից՝ հարյուր սայլը։ Նա գնաց այնքան, մինչև վերջին սայլը հասավ առաջինի տեղը։

Մարդիկ զարմացան և ստիպված եղան վճարել ամբողջ գումարը, որը երկու անգամ ավեի էր Դեմափալի նախորդ օրվա կորցրածից։

Եզը և նրա տերը, փողն առած, ուրախ-ուրախտունվերադարձան։

 

Վերլուծություն

Իմ կարծիքով այս հեքիաթը նման է մեր հայկական հեքիաթներին: Մեզ խորուրդներ է տալիս և շատ բաներ է սովորեցնում: Հեքիաթի խորհուրդն այն է, որ չպետք է շահագործել և առավել ևս վիրավորել քեզ հավատարիմ էակին՝ ինչ որ մադկանց բան ապացուցելու կամ գումար աշխատելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մաթեմատիկա 17.12.2016

1.Երկու թվերի գումարը  27 -ով վերջացող եռանիշ թիվ է: Այդ թվերից մեկը վերջանում է

0-ով  և եթե այդ
0-ն ջնջենք, ապա կստացվի մյուս թիվը: Գտնել այդ թվերը:

1-ին թիվը եկրնիշ է և վերջանում է 7-ով, 2-րդ թիվը եռանիշ է և վերջանում է 70-ով քանի որ 10 անգամ մետս է 1-ին թվից, 7ին 5 գումարելիս կստանաք պահանջվող 2 թվանշանը: Դրանից հետևում է, որ այդ թվերը 57 և 570 են:

57+570=627

2.Գիրքն արժե 1600 դրամ: Սկզբում նրա գինն իջեցրին 20% -ով, այնուհետև կրկին իջեցրին 30%-ով: Որքա՞ն դարձավ գրքի վերջնական գինը:

1)1600 x 20:100=320

2)1600-320=1280

3)1280 x 30:100=384

4)1280-384=896

Պատ՝.896 դրամ

3.

3 ասպետներ զբոսնելիս հանդիպեցին
5 արքայադստրերի: Ասպետներից ամեն մեկը ամեն մի արքայադստեր նվիրեց երկու հատ ծաղիկ, որից հետո բոլորի մոտ (և՛ ասպետների, և՛ արքայադստրերի) եղավ հավասար քանակությամբ ծաղիկ: Քանի՞ ծաղիկ կար ամեն մի ասպետի մոտ:

20 ծաղիկ

 

4.Վեց տարբեր քարտերի վրա գրված են

315, 41, 6, 7, 63, 2 թվերը: Այդ քարտերը դասավորելով իրար կողքի կստացվի 10-անիշ թիվ: Այդ եղանակով ստացեք՝
ա) հնարավոր ամենափոքր 10-անիշ թիվը,

2315416367
բ) հնարավոր ամենամեծ 10-անիշ թիվը:

7663413152

Բջիջը, նրա կառուցվածքը և քիմիական բաղադրությունը

Բջիջը, նրա կառուցվածքը և քիմիական բաղադրությունը

Մարդու մարմինը մյուս օրգանիզմների նման ունի բջջային կառուցվածք: Բջիջները գտնվում են միջբջջային նյութում, որն ապահովում է նրանց մեխանիկական ամրությունը, սնունդը և շնչառությունը:

Բջիջները տարբերվում են իրենց չափերով, ձևով և ֆունկցիաներով, բայց դրանք բոլորն էլ ունեն կառուցվածքի որոշ ընդհանուր գծեր:

1.Յուրաքանչյուր բջջի հիմնական մասերն են` ցիտոպլազման և կորիզը

Բջջում գտնվում են թելանման գոյացումներ` քրոմոսոմները

  1. Մարդու մարմնի բջջի կորիզում (սեռական բջիջներից բացի) կա 46-ական քրոմոսոմ: Քրոմոսոմները` օրգանիզմի ժառանգական սկզբնակները կրողներն են, որոնք ծնողներից փոխանցվում են սերնդին:

Բջիջը ծածկված է մեմբրանով. Վերջինս կազմված է մի քանի շերտ մոլեկուլներից և ապահովում է նյութերի ընտրողական թափանցելիությունը: Ցիտոպլազմայում` բջջի կիսահեղուկ ներքին միջավայրում դասավորված են մանրագույն կառուցվածքները` օրգանոիդները: Բջջի օրգանոիդներն են` էնդոպլազմային ցանցը, ռիբոսոմները, միտոքոնդրիումները, լիզոսոմները, Գոլջիի կոմպլեքսը, բջջակենտրոնը, մեմբրանը: Օրգանոիդները, մարմնի օրգանների նման, կատարում են որոշակի ֆունկցիաներ, որոնք ապահովում են բջջի կենսագործունեությունը: Օրինակ, ռիբոսոմ կոչվող օրգանոիդում, գոյանում են սպիտակուցներ, միտոքոնդրիումներում մշակվում են էներգիայի աղբյուր ծառայող նյութերը:

Բջջի քիմիական բաղադրությունը

Բջջի բաղադրության մեջ մտնում են տարբեր քիմիական միացություններ: Դրանց մի մասը` անօրգանական միացությունները, հանդիպում են նաև անկենդան բնության մեջ: Սակայն բջիջներին առավել բնորոշ են օրգանական միացությունները, որոնց մոլեկուլները շատ բարդ կառուցվածք ունեն:

Բջջի անօրգանական միացությունները

Ջուրը և աղերը անօրգանական միացություններ են: Բջիջներում ամենից շատ ջուրն է: Այն անհրաժեշտ է կենսական բոլոր պրոցեսների համար: Ջուրը լավ լուծիչ է: Ջրային լուծույթում ընթանում է տարբեր նյութերի քիմիական փոխազդեցությունը: Լուծված վիճակում գտնվող սննդանյութերը միջբջջային նյութից մեմբրանի միջով թափանցում են բջջի մեջ: Ջուրը նպաստում է նաև բջջից այնպիսի նյութերի հեռացմանը, որոնք առաջանում են նրանում ընթացող ռեակցիաների հետևանքով:

Աղերը բջիջների ցիտոպլազմայում և կորիզում գտնվում են փոքր կոնցենտրացիաներով, բայց դրանց դերը բջիջների կյանքում շատ մեծ է: Բջջի կենսագործունեության համար առավել կարևոր են K, Na, Ca, Mg աղերը և այլն:

Բջջի օրգանական միացությունները

Բջջի ֆունկցիաների իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է օրգանական միացություններին: Դրանցից ամենամեծ նշանակություն ունեն սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և նուկլեինաթթուները:

Սպիտակուցները յուրաքանչյուր կենդանի բջջի հիմնական և առավել բարդ նյութերն են: Սպիտակուցային մոլեկուլը չփաերով հարյուրավոր և հազարավոր անգամ գերազանցում են անօրգանական միացությունների մոլեկուլներին: Առանց սպիտակուցների կյանք չկա: Որոշ սպիտակուցներ արագացնում են քիմիական ռեակցիաները, կատարելով կատալիզատորների դեր: Այդպիսի սպիտակուցները անվանում են ֆերմենտներ:

Ճարպերը և ածխաջրերն ավելի պարզ կառուցվածք ունեն: Դրանք բջջի շինանյութերն են և էներգիայի աղբյուր են օրգանիզմի կենսագործունեության պրոցեսների համար:

Նուկլեինաթթուները առաջանում են բջջակորիզում: Այստեղից էլ առաջացել է դրանց անունը (նուկլեուս լատ. նշանակում է կորիզ): Քրոմոսոմների կազմության մեջ մտնելով նուկլեինաթթուները մասնակցում են բջջի ժառանգական հատկությունների պահպանմանը և փոխանցմանը: Նուկլեինաթթուներն ապահովում են սպիտակուցների առաջացումը:

 

Մարդու ականջի կառուցվածքը և հիգենիա

Ձայնային ալիքը, հասնելով թմբկաթաղանթին, նրան ստիպում է տատանվել ։ Այդ տատանումները հաղորդվում են միջին ականջում գտնվող լսողական երեք մանր ոսկրիկներ, և  ներքին ականջում գտնվող խխունջաձև մարմնին, որը ելուստներով հպվում է լսողական նյարդերի վերջավորություններին ։Դրանք ընկալում են ձայնային ալիքները և ստացված տեղեկությունը հաղորդում գլխուղեղին ։Մարդու երկու ականջները հնարավորություն է  տալիս որոշելու, թե որ կողմից է գալիս ձայնը ։Մեղմ երաժշտական ձայները  ծովի խշշոցը և անտառում տերևների սվսվոցը մարդու վրա թողնում են հաճելի, հանգստացնող ազդեցություն։ Օրինակ բարձր աղմուկները,  երաժշտական ուժգին ձայները վնասում են մարդու առողջությունը և հետագայում կարող է ազդել մարդու լսողության վրա և առաջեցնել հոգնածություն և գլխացավ: Այդ հետևանքները կանխելու համար սահմանված են թույլատրելի աղմուկի առողջարարական նորմեր ։ Բնակելի տներում, բակերում, հասարակական շենքերում աղմուկի ուժգնության մակարդակը չպետք է գերազանցի մարդկանց հանդարտ զրույցի ձայնի ուժգնությանը ։

Մարդու օրգանիզմի վրա աղմուկի վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով ձեռնարկվում են տարբեր միջոցներ ։ Օրինակ թնդանոթով կրակող զինվորները իրենց վրա կրում են հատուկ ականջակալներ ձայնը քիչ չափով կանղելու համար:Այն զինվորները ովքեր կրակելու ժամանակ չեն կրում ականջակալներ նրանք գոռում են որպեսզի իրենց ձայնի ալիքը պայքարի մյուս ձայնի ալիքը հետ և որոշ չափով նվազեցնի ձայնի ուժգնությունը: Շենքերի պատերը և միջնորմները ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաններ, սենյակների հատակը ծածկում են գորգերով և այլն։ Աղմուկը զգալի չափով նվազեցնում են կանաչ տնկիները ։

Ձայնի ընկալումը կենդանիների կողմից

Համարյա  բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ:Ամենա զարգացածը դա կաթնասունների և թռչունների լսողությունն է, որոնք ունեն լսողական հատուկ օրգան ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները: Տարբեր կենդանիներ զգայուն են տարբեր ձայների նկատմամբ: Օրինակ մեդուզան ընկալում է ծովի ալիքի  արձակաց ինֆրաձայնը և մինչև փոթորիկը սկսելը հեռանում է ափից: շատ կենդանիներ զգում են վըանգը և հեռանում վտանգավոր վայրից: Օրինակ փղերը իրար հետ հաղորդակցվում են ինֆրաձայների միջոցով: Դելֆինները, չղջիկները և շատ կրծողներ արձակում և լսում են ուլտրաձայները: Չղջիկը համարյա չի տեսնում բայց Թռիչքի ժամանակ, անընդհատ արձակելով և հետ ընդունելով ուլտրաձայներ, չղջիկը խուսափում է արգելքներին բախվելուց, և անսխալ զգում ամեն ինչ և նույնիսկ որսում է մանր մժեղներ: Շները լսում են մինչև 40000 հերց հաճախությամբ ուլտրաձայներ: Հարկ եղած դեպքում հետախույզները բերում են ծառայողական շներին և հրամանները տալիս են իլտրաձայներով: Կան մարդիկ, որ կարող են լսել ծառից ցած ընկնող տերևի ձայնը: Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև կարող են իրենք ձայն արձակել: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվել է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը ։ Սակայն մարդու ամենից զարմանալի հատկությունը խոսելու կարողությունն է։ Խոսքով մարդիկ հաղորդակցվում են միմյանց հետ և փոխանակում իրենց մտքերը ։ Մարդու ականջը բացառիկ զգայնություն ունեցող բարդ լսողական օրգան

Մաթեմատիկա 14.12.2016

g

3) Գտնել նավակների միջև հեռավորությունը շարժումը սկսելուց 1,5 և 2,6 ժամ անց:

1) 16+4= 20կմ/ժ (1-ին  նավակ հոսանքի ուղղությամբ)

2) 14-4=10 Կմ/ժ( 2 –րդ նավակ՝ հոսանքին հակառակ)

3) 1,5×20=30 կմ

4)1,5×10= 15 կմ

5) 60-30-15=15կմ

Պատ.՝ 15 կմ

4) Aից ինչ հեռավորության վրա կգտնվի երկրորդ նավակը այն պահին երբ առաջին նավակը հասնի B

1)60: 20= 3ժ.

2) 3x 10= 30կմ

3) 60-30=30կմ

Պատ.՝ 30 կմ

5 Bից ինչ հեռավորության վրա կգտնվի առաջին նավակը այն պահին, երբ երկրորդ նավակը գտնվում է Aից 42 կմ հեռավորույան վրա:

1)60-42=18կմ

2)18:10=1,8ժ

3)1,8×20=36կմ

4)60-36=24կմ

Պատ.՝ 24 կմ