Այն մասին, թե ինչու եմ սիրում որսորդությունը և թե ինչպես որսորդ դարձա

Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծմակի լռին խորքերից,
Մանուկ հասակիս հնչուն ծիծաղի
Արձագանքն ահա լսում եմ նորից
Հովհ. Թումանյան

Այն բնությունը, չքնաղ այն լեռներն, ուր կարկաչել է իմ մանկությունը լեռնային վճիտ առվակի նման, փարթամ է, որսառատ։

Ուր վերջանում է սաղարթախիտ դարավոր անտառն ու սկսվում է ալպիական մուգ կանաչագույն պանորաման, ուր ձգվում են թավշյա սարահարթերը, դուք այժմ էլ կհանդիպեք մեր լեռների չքնաղ թագուհուն՝ եղջերվին։ Ամառը նրա մորթը շեկ-կարմրագույն է և փայլփլում է արևի տակ՝ ոսկեզօծ բեհեզի նման։ Երբ քոչը սար է գնում, և երբ լեռնային օդը հագենում է գառների մայունով, նա սարահարթերից իջնում է մթին ծմակները։ Ուշ աշնանը նա բարձունքներում է, ձյունապատ լեռներում, արածում է քամու սրբած լանջերում և անձկությամբ նայում ցած՝ տաք ու փարթամ բնության առատությանը։

Այժմ էլ Արփավուտի մթին անտառներում, ուր հողը հավիտենապես զրկված է արեգակի կենարար ճառագայթներից, ուր աճում ու փտում է դարավոր կաղնին, արջն իր քոթոթներով ետ է տալիս թափված տերևի հաստ շերտը և ագահությամբ խժռում է տանձը, կաղինն ու հաճարը։ Իսկ դեկտեմբերի վերջին, երբ վեր է կենում ցրտաշունչ քամին, նա, հևալով իր հավաքած ճարպի շերտի տակ, մագլցում է վեր ու ձմեռային քուն մտնում մթին քարանձավներում։

Այժմ էլ մեր լեռների ամենագողտրիկ, սքանչելի բնակիչները՝ քարայծյամն ու եղնիկը, ոստոստում են թփուտներում, լեռան այն լանջերին, ուր փարթամ թավուտները հյուսվել են ժայռերին, փաթաթվելով իրար, բարձրացել վեր և ապառաժները թաղել խիտ կանաչի մեջ։

Այժմ էլ լուսադեմին, եթե զգուշությամբ բարձրանաք մեր գյուղի վերին բլուրները, ուր ամռան լուսնկա գիշերներին եզները մեղմ որոճացել են, և ուր խլուրդը գետնուղիներ է կառուցել, դուք կպատահեք մեր հանդերի ամենախորամանկ կենդանուն՝ աղվեսին՝ մուկ որսալիս։

Իսկ գայլը քայլ առ քայլ ժայռերի ու թփերի ետևից այսօր էլ հետևում է հոտին։

Ես մեծացել եմ այդ կենդանիների մեջ, չնաշխարհիկ թավուտների մեջ, եղնիկների հետ, եղնիկի պես…

Քանի՜-քանի՜ անգամ հանդիպել եմ նրանց, հիացել եմ, երբ եղնիկը թեթև սուրացել է լեռն ի վեր, երբ քարայծյամը թռչկոտել է բարձրաբերձ ժայռերի ճակատին։ Եվ քանի՜-քանի՜ անգամ հևիհև կախվել եմ ժայռերից, փորսող եմ տվել թփերի տակ, և սուլել է իմ գնդակն անողորմ ու դաժան։

Լեռը, անտառը, խոխոջուն առուն, ծաղիկների բույրը՝ ահա իմ մայրը, որի գրկում մեծացել եմ հարազատ մորից զրկվելուց հետո։ Թարմ ու հոտավետ կանաչը՝ ահա իմ անկողինը, ուր ննջել եմ ես զեփյուռի մեղմ շոյանքի տակ՝ աչքերս հառած աստղալից երկնքին։

Եվ երբ լեռան կատարից դիտել եմ արևածագը, երբ ձյունը փայլփլել է հակինթի շեղջի նման, երբ իմ գնդակը սուլել է փախչող այծյամների ետևից, ճչացել եմ ես մանկան բերկրանքով։

Երբ հոգնած նստել եմ զուլալ ջրերի մոտ, ուսիցս ցած առել որսորդական պայուսակը, ինձ թվացել է, թե չկա ավելի ախորժելի բան, քան ցամաք հացը՝ լեռնային գետակի ափին։

Երբ խարույկը ճարճատել է թանձր խավարի մեջ և երբ ստվերները երկարել են մթին բլուրներում, երբ մենք շամփուրներ ենք պատրաստել մասրենու թարմ ոստերից և լսել որսկան Շաքարի արկածները, մեզ գերել են բնության անդորրն ու իմաստուն խաղաղությունը։

Վտանգը հետևել է մեզ քայլ առ քայլ։ Սողացել ենք ձյան հյուսքերի հետ, ապառաժից իջնելիս պոկ է եկել մեր հենարանը, մահասարսուռ դող ենք զգացել մթին որջի առաջ, երբ կրակոցից զարթնած արջը դուրս է եկել քարանձավից կատաղի մռնչյունով։

Այնուամենայնիվ, սառնամանիքը, քաղցը, ծարավը և որսորդության հետ կապված մյուս դժվարությունները չեն կոտրել իմ հոգու կորովը։ Դրանք ինձ կոփել են և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։

Եվ այժմ, երբ ես ապրում եմ ա՛յլ վայրերում, ա՛յլ կյանքով, երբ դարձել եմ գրչի մարդ, ես ավելի անզուսպ եմ ձգտում դեպի լեռները։

Հիմա էլ իմ հավատարիմ ընկերը՝ իմ հինավուրց բարեկամ հրացանը, կախված է մահճակալիս վերև՝ այծյամի եղջյուրներից։ Երբ վերջանում է վեցերորդ օրվա աշխատանքային վերջին ժամը և քաղաքը պատրաստվում է հանգստի օրվան, ցած է իջնում իմ հրացանը պատից և փամփուշտակալը նորից է ծանրանում։

Երբ պետական թատրոնի դռներից դուրս է հոսում խայտաբղետ հասարակությունը, այդ նույն ժամին մեր խարույկը պայծառ ճաճանչներով վառվում է Չաթին-Դաղի բարձունքներում, և մենք ագահությամբ ներս ենք ծծում լեռնային անապական օդը, ու մեր թոքերն ուռչում են և հովի շնկշնկոցից, և այն բերկրանքից, որ մենք զգում ենք վաղվա որսի համար։

Այդ իրոք որ հետաքրքիր և գեղեցիկ մի կյանք է, մարդու մեջ կենարար ուժերը վերարտադրող մի կյանք, որին կուզեմ, որ ծանոթ լինի մեր պատանեկությունը։

Ոչ միայն ծանոթ լինի, այլև ապրի այդ կյանքով, սիրի շրջագայությունը լեռներում, սիրի զենքն ու որսորդությունը, սիրի մեր բնության հրաշալիքները։ Այո մեր բնության։ Չէ՞ որ առաջ այդ բնությունը մերը չէր։ Կարիքի տակ կորացած՝ մենք չէինք տեսնում արևի պայծառությունը և չէինք լսում զեփյուռի մեղեդին։ Մեր նոր սերունդը, որ չի տեսել մահ և ավեր, որ ունի լազուր երկնքի նման ջինջ առօրյա, չի կարող սրտանց չսիրել լեռների վսեմությունը, ծաղկի բուրմունքը և սվսվացող անտառը՝ լուսնկա գիշերին։ Չէ՞ որ այժմ մե՛րն են և՛ արևը, և՛ ծառը, և՛ կարկաչուն առվակը, և մենք պետք է օգտվենք բնության անսպառ գեղեցկությունից՝ մեր մեջ նույնչափ գեղեցկություն ամբարելու համար, մեր ավյունն ու եռանդը բազմապատկելու համար։

Այդ կյանքի հրապույրը ես ընդունում եմ նեկտարի նման, այդ կյանքը ես ագահությամբ կլանում եմ բնության գրկում և արժե գրել այդ կյանքի մասին։

Սկսում եմ մանկությունից, երբ իմ մեջ առաջին անգամ սեր առաջացավ դեպի զենքը։

Սկսում եմ այն ժամանակներից, երբ առաջին անգամ պայթեց վառոդն իմ ձեռքով, և ես ճչացի անհուն բերկրանքից։

Սկսում եմ այն ժամանակներից, երբ ճնշումն ու զրկանքը մեր մեջ վառեցին վրեժ ու ատելություն, երբ մենք պատանի հասակից հարկադրված զենքի տակ մտանք ու նրա որոտով արտահայտեցինք մեր արդար ցասումը բռնակալ կարգերի դեմ…։

 

 

Առաջադրանքներ.

  • Բառային աշխատանք —

վճիտ- Պարզ, մաքուր, հստակ

սաղարթախիտ- Խիտ սաղարթ ունեցող, առատ սաղարթով, սաղարթալից:

պանորամա- Համայնապատկեր:

բեհեզ- Վուշի բարակ թել:

քոչ- Մեկ բնակավայրից մի ուրիշը գնալը՝ տեղափոխվելը:

ծմակ- Արևազուրկ, միշտ ստվերոտ:

անձկություն- Անձկանք, կարոտ, տենչանք:

կենարար- Կյանք տվող՝ ստեղծող, կենդանություն տվող, կենդանացնող, ուժերը վերականգնող:

գողտրիկ- Քնքուշ ու գեղեցիկ:

ոստոստալ- Մի բանից մյուսը՝ մի տեղից մյուսը ցատկել

ապառաժ- Կարծր լերկ քարի զանգված, ժայռ, քարաժայռ:

լուսնկա- Լուսին, լուսնյակ:

որոճալ- Կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ:

չնաշխարհիկ- Արտակարգ կերպով լավ՝ գեղեցիկ, անզուգական, աննման:

թավուտ- Խիտ թփերով ու մացառներով պատված տեղ, թփուտ, մացառուտ:

սուրալ- Արագորեն արշավել՝ վազել, սլանալ:

բարձրաբերձ- Շատ՝ չափազանց բարձր:

անողորմ- Անգութ, անողոք, վայրագ:

հևիհև- Հևալով:

հակինթ- (հանքային): Կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, շափյուղա:

շեղջ-Կույտ, դեզ, կուտակ:

ճարճատել- Շարունակական կրակելու ձայն հանել, ճռճռալ:

ոստ- Ծառի՝ թփի բարակ ճյուղ, շիվ:

անդորր- Խաղաղ, հանգիստ, անվրդով:

կորով- Մտավոր ու ֆիզիկական կարողություն՝ ուժ, եռանդ:

խայտաբղետ-Գույնզգույն բծեր ունեցող, խատուտիկ:

զեփյուռ- Թեթև՝ ախորժելի քամի:

լազուր- Երկնքի՝ ծովի գույնը:

ջինջ- Պարզ, մաքուր, հստակ, վճիտ՝ պարզ ջուր ունեցող: Ջինջ աղբյուր:

վսեմություն- Բարձրաստիճան անձանց մակդիր:

ամբարել- Ամբարի մեջ լցնել՝ տեղավորել:

ավյուն- Հոգեկան եռանդ, ոգևորություն, խանդ:

ցասում- Սաստիկ զայրույթ՝ բարկություն, կատաղություն:

 

  • Ինչպե՞ս է հեղինակը վերաբերվում բնությանը. տեքստի օգնությամբ ցույց տուր:

Այն բնությունը, չքնաղ այն լեռներն, ուր կարկաչել է իմ մանկությունը լեռնային վճիտ առվակի նման, փարթամ է, որսառատ։ Ուր վերջանում է սաղարթախիտ դարավոր անտառն ու սկսվում է ալպիական մուգ կանաչագույն պանորաման, ուր ձգվում են թավշյա սարահարթերը:

 

  • Առանձնացրու այն բնապատկերը, որը քեզ էլ է հոգեհարազատ, ցանկալի:

Լեռը, անտառը, խոխոջուն առուն, ծաղիկների բույրը՝ ահա իմ մայրը, որի գրկում մեծացել եմ հարազատ մորից զրկվելուց հետո։ Թարմ ու հոտավետ կանաչը՝ ահա իմ անկողինը, ուր ննջել եմ ես զեփյուռի մեղմ շոյանքի տակ՝ աչքերս հառած աստղալից երկնքին։

 

  • Մարդու շփումը բնության հետ անհրաժե՞շտ է, թե՝ ոչ, ինչու՞:

Մարդու շփումը, իհարկե, անհրաժեշտ է բնության հետ քանի որ մարդը ինքը բնության մասնիկ է բնությունից ստեղծված  և չի կարող իրեն լիարժեք զգալ առանց բնության հետ շփման:

 

31.10.2016 Մաթեմատիկա

                           31.10.2016
Առաջադրանքներ թեմայից.
1)Հաշվել
ա) 6 – 7=-1

բ) –30 – 44=-74

գ) 12 – 9=3

դ) 18 – 23=-5

ե) –11 – 9=-20

զ) 8 – 2=6

է) –16 – 7=-23

ը) 0 –16= -16

2. Գտե՛ք արտահայտության արժեքը.
ա) (35 – 17) – 20=-2
բ) (–43 – 14) – 32=-89
գ) (–74 + 27) – 15=-62
դ) (29 – 64) + 23=-12

ե) (–30 – 21) + 56=5

զ) (81 – 45) – 60=-24

է) (–39 –21) + 11=-49

ը) (16 – 33) – 50=-67

թ) (–18 + 6) – 39=-51

  1. Հաշվե՛ք.
    ա) |–3| + |+2| – 4= 3+2-4=1
    բ) |–28| + |–6| – 25= 28+6-25=9
    գ) 4 · |+6|– 3 · |–7| + 2=24-21+2=5

դ) 18 · |–8|+ 3 · |+4| – 100=144+12-100=56

4. Հետեւյալ թվերը վերլուծե՛ք պարզ արտադրիչների` 441, 280, 188, 468, 900։

441=4×100+4×10+1

280=2×100+8×10

188=1×100+8×1+8×1

468=4×100+6×10+8×1

900=9×100:
5.Դասարանում աղջիկների քանակը 24-ով ավելի է, քան տղաների քանակը: Գտնել դասարանի աշակերտների քանակը, եթե հայտնի է, որ դասարանում աղջիկները երեք անգամ ավելի շատ են տղաներից:

Տղա X

Աղջիկ (X+24)

X+24=3x  2x=24     x=12

Տղա-12

աղջիկ — 36

  1. Հաշվե՛ք 2 ·|*| – |–6| + 3 արտահայտության արժեքները`աստղանիշի փոխարեն տեղադրելով +2, –10, +5, –6, –1, 0 թվերը։

2x I 2 I-I-6 I+3=2×2-6+3=1

2x I -10 I-I-6 I+3=2×10-6+3=17

2x I 5 I-I-6 I+3=2×5-6+3=7

2x I -6 I-I-6 I+3=2×6-6+3=9

2x I -1 I-I-6 I+3=2×1-6+3=-1

2x I 0 I-I-6 I+3=2×0-6+3=-3

  1. Երեք թվերի գումարը 132 է, իսկ նրանցից առաջինը երկրորդից 4 անգամ մեծ է: Գտնել այդ թվերը, եթե առաջին և երկրորդ թվերի գումարը 10-ի բաժանելիս ստացվում է 3:

I—4x

II—x

III-y

4x+x=3      4x+x=30   x=6

10

I—-24

II—-6

III = 132-(24+6)= 102

ՊԻՆԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԳԱԶԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ

Մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ։Ճնշման ուժը չպետք է շփոթել ճնշման հետ։ Ճնշումը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է տվյալ մակերևույթի վրա գոր ծա դրված ճնշման ուժի և ճնշման մակերեսի հարա բերությանը՝

P=F/S

որտեղ p-ն ճնշումն է, F-ը՝ ճնշման ուժը, S-ը՝ ճնշման մակերեսը։

ճնշումը որոշելու համար անհրա ժեշտ է ճնշման ուժը բաժանել մակերևույթի այն մակերեսի վրա, որը ճնշման է ենթարկվում։Գործադրված միևնույն ուժի դեպքում ճնշումը մեծ է այն ժամանակ, երբ մակերեսը փոքր է, և հակառակը՝ ինչքան մեծ է մակերեսը, այնքան ճնշումը փոքր է։Այն դեպքերում, երբ ճնշման ուժը մարմնի մակերևույթին գտնվող բեռի կշիռն է (F = P = mg), մարմնի կողմից գործադրվող ճնշումը կարելի է որոշել հետևյալ
բանաձևով.

p=m*g/s

Եթե հայտնի են p ճնշումը և S մակերեսը, ապա կարելի է որոշել ճնշման F ուժը։ Դրա համար ճնշումը պետք է բազմապատկել մակերեսով՝

 F = p · S

Ճնշման ուժը (ինչպես և ցանկացած այլ ուժ) չափվում է նյուտոնով։ Իսկ ճնշումը չափվում է պասկալով։ Մեկ պասկալը (1 Պա) այն ճնշումն է, որն առաջացնում է 1 Ն ճնշման ուժը, երբ ազդում է մակերևույթի 1 մ2 մակերեսի վրա.

1 Պա = 1 Ն/մ2

Բացի պասկալից, գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա)։
1 հՊա = 100 Պա, 1 կՊա = 1000 Պա, 1 ՄՊա = 1000000 Պա։

գազերում ճնշումն առաջանում է անկանոն շարժվող մոլեկուլների բախումների պատճառով:

գազը նույն մեծության ճնշում է գործադրում բոլոր
ուղղություններով։

Եթե գազի զանգվածն ու ջերմաստիճանը մնում են անփոփոխ, ապա գազի ծավալի փոքրացման դեպքում նրա ճնշումը մեծանում է, իսկ ծավալի մեծացման դեպքում՝ փոքրանում:

հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում
բոլոր ուղղու թյուններով։

Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։

Հեղուկի ներ սում ցանկացած խորության տակ հիդ րոստատիկ ճնշումը նույնն է՝ ան-
կախ այն անոթի ձևից, որի մեջ գտնվում է հեղուկը։ Հիդրոստա տիկ ճնշումը հա վասար
է հեղուկի խտության, ազատ անկման արագացման և այն խորության արտադրյալին,
որում դի տարկ վում է ճնշումը։

հաղորդակից անոթներում համասեռ հեղուկի ազատ մակերևույթները գտնվում են նույն մակարդակի վրա։

տարբեր խտության հեղուկներ պարունակող հաղորդակից անոթներում մեծ խտություն ունեցող հեղուկի սյան բարձրությունը պետք է փոքր լինի փոքր խտություն ունեցող հեղուկի սյան բարձրությունից։

Երկրագունդը շրջապատող գազային թաղանթը կոչվում է մթնո լորտ։ Երկրագնդի մթնոլորտը կազմող գազերի խառնուրդն ընդուն ված է անվանել օդ։ Օդի բաղադրության մեջ մտնում են ազոտ (78 %), թթվածին (21 %) և որոշ այլ գազեր (1 %)։

Երկրագնդի մթնոլորտի կողմից նրա վրա գտնվող մարմինների վրա գործադրվող ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

մթնոլորտային ճնշումը հավասար է սնդիկի սյան ճնշմանը.

pմթն = pսնդիկ։

չափել մթնոլորտային ճնշումը սնդիկի սյան համապատասխան բարձրությամբ (սովորաբար արտա հայտ վում է միլիմետրերով)։

հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր
ուղղություններով։     Պասկալի օրենք

Բնակչությանը, ինչպես նաև գործարաններին, ֆաբրի կաներին և զանազան լրտադրական այլ միավոր ներին ջուր մատակարարող ինժեներական կառույցները

կոչվում են ջրմուղ։

Հաղորդակից անոթներում համասեռ հեղուկի ազատ մակերևույթները գտնվում են նույն մակարդակի վրա։

մեծ խտություն ունեցող հեղուկի սյան բարձրությունը պետք է փոքր լինի փոքր խտություն ունեցող հեղուկի սյան բարձրությունից։

մարմնի արտամղած ջրի քանակը կշռում է ճիշտ այնքան, որքան իր կշռից կորցնում է
հեղուկի մեջ սուզված մարմինը։

Հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող դուրս հրող ուժը հավասար է այդ մարմնի կողմից արտամղված հեղուկի կշռին։ Այս օրենքը հայտնաբերել է Արքիմեդը, և այդ պատ-
ճա ռով այն կոչվում է Արքիմեդի օրենք։

Հանգստի վիճակում գտնվող հեղուկի (կամ գազի) մեջ սուզված ցանկացած մարմնի վրա այդ հեղուկի (կամ գազի) կողմից ազդում է դուրս հրող ուժ, որը հավասար է հեղուկի (կամ գազի) խտության, հեղուկի (կամ գազի) մեջ մարմնի սուզված մասի ծավալի և ազատ անկման արագացման արտադրյալին։

Որպեսզի հեղուկի մեջ ամբողջովին սուզված մարմինը լողա, անհրաժեշտ է, որ մարմնի խտությունը հա վասար լինի հեղուկի խտությանը։

Որպեսզի հեղուկի մեջ մասամբ սուզված մարմինը լողա ջրի մակերևույթին, անհրաժեշտ է, որ մարմնի խտությունը հեղուկի խտությունից փոքր լինի։

Թթուներ

Թթուներ, էլեկտրոլիտներ, որոնք դիսոցվելիս առաջացնում են ջրածնի կատիոն (H+) և թթվային մնացորդի անիոններ։ Մասսնավորապես՝ թթուների բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևերով. HnR որտեղ R-ը մնացորդ է, n-ը՝ ջրածնի ատոմների թիվը։ Այստեղ կարևոր է մեկ անգամ ևս ընդգծել, որ թթվի բաղադրությունում առկա, մետաղի ատոմով (ատոմներով) տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թիվը, որը բնորոշում է թթվի հիմնայնությունը, կարող է չհամընկնել թթվի բաղադրությունում առկա ջրածնի ատոմների ընդհանուր թվին։ Այսպես՝ ֆոսֆորային թթուն (H3PO3) ոչ թե եռահիմն է (ինչպես կարելի էր եզրակացնել այդ թթվի քիմիական բանաձևից), այլ՝ երկհիմն։ Պատճառն այն է, որ տվյալ թթվի բաղադրությունում առկա ջրածնի 3 ատոմից միայն երկուսը կարող է մետաղի ատոմներով տեղակալվել։ Ահա թե ինչու ֆոսֆորային թթվի առավել ճշգրիտ քիմիական բանաձևն է H2(HPO3

Ձգողականություն

Ձգողականություն (միջազգային տերմինը՝ գրավիտացիա, լատիներեն gravitas՝ «ծանրություն» բառից), տիեզերական ձգողություն, ունիվերսալ հիմնարար փոխազդեցությունը բոլոր նյութական մարմինների միջև։ Փոքր արագությունների և թույլ ձգողական փոխազդեցության դեպքում նկարագրվում է Նյուտոնի ձգողականության օրենքով, ընդհանուր դեպքում՝Այնշտայնի  հարաբերականության ընդհանուր տեսությամբ: Չորս հիմնական փոխազդեցություններից ամենաթույլն է։ Քվանտալին սահմանում ձգողականությունը պետք է նկարագրվի ձգողականությանքվանտայինտեսությամբ, որը դեռ ամբողջովին մշակված չէ։

Շփման ուժ, շփումը բնության մեջ և տեխնիկայում

Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:

images-25

Շփման ուժ

Շփման ուժը լինում է հիմնականում երկու տեսակ.

Առաջին տեսակը դա սահքի շփման ուժն է. Երկրորդ տեսակը դա գլորման շփման ուժն է.

Շփումը առաջանում է միջմոլեկուլային ձգողության պատճառով կամ էլ խորդուբորդությունների հետևանքով։ Այն առաջանոմ է հպվող մարմինների մակերևույթների սահմանին, նրանց հարաբերական շարժման բացակայության դեպքում, կոչվում է դադարի շփման ուժ։

Հեղուկ և գազային միջավայրում պինդ մարմնի շարժման ժամանակ առաջանում են ուժեր, որոնք արգելակում են շարժումը։ Այդ ուժերն անվանում են դիմադրության ուժեր։ Դիմադրության ուժի գլխավոր առանձնահատկությունը դադարի շփման բացակայությունն է, հետևաբար՝ հեղուկ կամ գազային միջավայրում մարմինը կարելի է տեղաշարժել նույնիսկ ամենափոքր ուժով։

 

Ծովից ծով Հայաստան

image_5650

Տիգրան Մեծը (Տիգրան Բ Մեծ) ծնվել է մ.թ.ա. 140 : Նա եղել է Մեծ Հայքի արքան  մ.թ.ա. 95 թվականից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա ՝ մ.թ.ա. 83 — մ.թ.ա. 69:  Մ.թ.ա. 85 թվականից մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին (Տիրանին) ։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովԿովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Նա մահացել է մ.թ.ա. 55թ:

 

Անմոռանալի օրեր Դիլիջանում

                        Անմոռանալի օրեր Դիլիջանում

Հոկտեմբերի 24-ին մենք ճամփորդեցինք Դիլիջան:  Դիլիջանի ճանապարհին ընդմիջեցինք Սևանում  և շարունակեցինք ճանապարհը: Հասնելուց հետո մենք տեղավորվեցինք գեղեցիկ հյուրատանը, որը գտնվում էր երկրաբանական թանգարանի մոտ: Մեր սենյակում երկու հոգով էինք՝ ես  և Մամիկոնը: Տեղավորվելուց անմիջապես հետո իջանք ճաշարան ճաշեցինք  ու բարձրացանք մեր սենյակ:  Քիչ հետո գնացինք  Գոշավանք: Գոշավանքը գտնվում է Գոշ գյուղում: Գոշավանքը շատ գեղեցիկ վայր  է: Գոշավանքին մոտ  գտանք մի  հետաքրքիր շինությունը, որը տանիք չուներ: Այդ տարածքը շատ հարմար էր մեր Կինոպոեզիա համար:  Վերջացնելուց հետո  ուրախ տրամադրությամբ շարժվեցինք:

Գոշավանքից գալուց հետո բարձրացանք մեր սենյակ: Երեկոյան  խաղացինք մաֆիա խաղը: Ափսոս, ես մաֆիա խաղալ չգիտեի, բայց ես ուշադիր հետևում էի և հուսով եմ՝ հաջորդ անգամ ես էլ կարող եմ խաղալ:

Հաջորդ օրը առավոտյան արթնացանք և տեսանք, որ  ձյուն է գալիս բայց չէր նստում:   Ես նայում էի և զմայլվում բնությամբ:

Հաջորդ օրը գնացինք Հաղարծին: Այնտեղ խաղացինք ձնագնդի: Մեր մեջից ամենատուժածը Առնոն Էր: Նա  ընկել էր ջուրը: Մենք որոշ ժամանակով չտեսանք նրան: Իմ կարծիքով նա նեղացել էր մեզանից: Մենք փնտրում էինք նրան և վերջապես գտանք:  Առնոն շատ մեծահոգի էր և բոլորիս ներեց: Մենք լավ ժամանակ անցկացրեցինք, նկարվեցինք:

Հաղարծինից հետո գնացինք Դիլիջանի կենտրոնական դպրոց: Ես էլ շատ կցանկայանի սովորել այդ դպրոցում: Այդ դպրոցը շատ գեղեցիկ էր:

Մենք այնտեղ   երգեցինք, պարեցինք:

Վերջին օրը ես արթնացա և տեսա, որ ձյունը նստել եր:

Մենք իջանք ձաշարան ճաշեցինք,  հետո դուրս եկանք ձնեմարտի: Այս անգամ ամենաշատը  տուժեց Համբարձումը:

Նախատեսված եր, որ պետք է գնայինք Մաթոսավանք, բայց քանի որ

շատ ցուրտ էր ընկեր Մարալը մեզ խղճաց:

Վերադարձա շատ լավ տպավորություններվ: Դիլիյանը շատ գեղեցիք քաղաք է: Կցանկանամ նորից գնալ այնտեղ և անպայման տեսնել Մաթոսավանքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Homework

Homework

Decide whether these nouns are countable(c) or uncountable(u).

The children are playing in the garden

I don’t like milk.

My mother uses butter to prepare cakes.

There are a lot of windows in our classroom.

My father drinks two big glasses of water every morning.

Children— countable

Milk——- uncounbable

Butter—-uncountable

Windows—countable

Glases——countable

2.

Write the correct form of the verb to be — am/is/are.

It is. cold today.

She is an English teacher.

There are  twelve students in my class.

My name  is  Alex and I am a student.

We  are   from Yerevan.

3.

Put in have got or has got.

I  have got   a nice room.

She has got. a cat.

Jack has got. a pet.

The sisters have got  great teachers.

He    has got an old bike.

They have got  a goldfish.

Emma has got .lots of friends.

4.

Put in can or can’t.

He can’t  play football very well,but he can  play rugby: he’s not good at rugby.

Mum, can  I go out tonight?

I’m sure you can. do this exercise alone: it’s very easy!

I  can’t  carry this bag: it’s too heavy for me.

Sorry, but I  can’t  hear you: there’s too much noise!

5.Translate from Armenian into English.

Նա ուզում է շատ ընկերներ ունենալ:

He wants to have a lot of friends.

Եղբայրս դպրոցում շատ լավ է սովորում:

My brother studes wary well

Ես իմ սենյակում շատ եհատքրքիր բաներ ունեմ:

I have a lot of interesting things in my room.

Մենք միշտ դասերից հետո այգում ֆուտբոլ ենք խաղում:

We always play football after classes.

Ես հաճախ եմ ընկերներիս  հետ զբոսանքի գնում:

I often go to walk with my friends