Архив рубрики: Պատմություն

Պապ թագավոր

Ապրել է չորրորդ դարում (մոտ 353-374 թվականներին): 17 տարեկանում՝ 370 թվականին, հաջորդել է հորը՝ հայոց արքա Արշակ Երկրորդին: Գահ է բարձրացել երկրի համար շատ ծանր իրավիճակում, և չնայած երիտասարդ տարիքին՝ ճիշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկելով՝ կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրամասային գավառները,  չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձեր է ձեռնարկել՝ ազատվելու Հռոմեական կայսրության գերիշխանությունից։

Այս թեման ուսումնասիրելու նպատակն է առաջին հերթին ինքներս մեզ համար այս առեղծվածային և վիճահարույց թեման պարզաբանելը, ինչպես նաև  վեր հանել բազմաթիվ չքննարկված ու չպարզաբանված փաստեր և հարցեր՝ արտահայտելով մեր տեսակետը և միաժամանակ որևէ մեկին չպարտադրելով համաձայնվել մեր կարծիքի հետ:

Այժմ անդրադառնանք թեման ուսումնասիրելու ընթացքում առաջացած խնդրիներին: Առավել ստույգ փաստեր և տեղեկություններ ունենալու նպատակով մենք ուսումնասիրել ենք մեր ձեռքի տակ եղած գրականությունը, սակայն տարբեր պատմիչների և վիպագիրների գործերում նկատել ենք որոշակի անհամապատասխանություններ։ Եթե հաշվի առնենք, որ այն ժամանակ պատմիչները դեպքերի մեծամասնությունում իրենց աշխատությունները գրել են որևէ մեկի պատվերով, ապա զարմանալի չէ այն, որ անգամ տվյալ ժամանակաշրջանում ապրած պատմիչների աշխատություններում շատ անհամաձայնություններ կան: Այս ամենը նկատի ունենալով՝ մենք փորձեցինք հիմնվել առավել արժանահավատ և մի քանի աղբյուրներում հանդիպող տեղեկությունների վրա:

Ինչ վերաբերում է գեղարվեստական գրքերից օգտվելուն, ապա մենք հաշվի ենք առել, որ ի տարբերություն պատմիչների, որոնց հիմնական նպատակը պատմությունը սերունդներին փոխանցելն է, վիպագիրները, գեղարվեստական գիրք գրելով, բոլորովին այլ նպատակ են հետապնդում։ Գեղարվաստական գիրք գրելիս գրողը ազատ է փոփոխություններ կատարելու, շեղվելու այն ամենից, ինչը եղել է իրականում։ Հետևաբար գեղարվեստական գրքի նպատակը տվյալ ժամանակաշրջանի իրականությունը գրողի սեփական մտածողության ու դատողության միջով անցկացնելն է, նրա կարծիքն ու տեսակետը արտահայտելը, և ինչու ոչ, նաև գրողի ցանկություններն ու խնդրի լուծման տարբերակները ընթերցողին ներկայացնելը։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք, որոշ տեղեր գեղարվեստական գրականությունից մեջբերումներ անելով, ամենևին էլ դրանք չենք ընդունել որպես բացարձակ ճշմարտություն և չենք հիմնվել դրանցում նկարագրված պատամական իրադարձությունների վրա, այլ ներկայացրել ենք որպես հնարավոր կարծիք, տեսակետ՝ ծառայեցնելով կերպարի ամբողջականությանը և միաժամանակ ցույց տալով մեր մոտեցումը։

Մեր աշխատանքը կազմված է երեք բաժիններից: Առաջին բաժնում ներկայացրել ենք Պապ թագավորի վերադարձը Հայաստան և հաստատումը գահին: Երկրորդ բաժնում ներկայացված են Պապ թագավորի կատարած բազում կրոնական և սոցիալական բարեփոխումները: Վերջին՝ երրորդ բաժնում խոսվում է Պապ թագավորի օրոք ծավալված հակապարսկական պայքարի մասին: Իսկ այս բոլորը քննարկելուց հետո մեր տեսակետներն ու եզրահանգումները ամփոփում ենք վերջաբանի մեջ:

 

                 Պապ թագավորի վերադարձը և հաստատումը գահին

Արշակ Երկրորդի բանտարկությունից հետո Հայաստանը գտնվում էր տնտեսական և քաղաքական խիստ ծանր իրավիճակում։ 367 թ. Պարսից Շապուհ արքայի զորքերը, Զիկ զորավարի և հայ ուրացող նախարար Մերուժան Արծրունու առաջնորդությամբ, գրավել էին Հայոց աշխարհի մեծ մասը և ամրացել Արարատյան դաշտում։ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները՝ Բագավան, Վան, Երվանդաշատ, Վաղարշապատ, Կարին, Արտաշատ և Նախջվան, գրավված էին պարսից զորքի կողմից։ Արտագերս ամրոցը գրավված էր, հայոց թագուհի Փառանձեմը՝ գերված։ Նորակառույց մայրաքաղաք Դվինը նույնպես լիքն էր պարսիկ զինվորներով, իսկ միջնաբերդում Արշակ թագավորի և նրա ավագանու փոխարեն իշխում էր Մերուժան Արծրունին, ով երդում էր տվել Շապուհին՝ վերացնել Արշակունիների թագավորությունը, ինչպես նաև քրիստոնեությունը և բյուզանդական ազդեցությունը Հայաստանի վրա։ Իսկ այդ ամենը Մերուժանը կատարում էր բռնի ուժով՝ չհանդուրժելով և ոչ մի ըմբոստություն պարսից գերիշխանության դեմ։ Ամենուր կառուցվել էին ատրուշաններ, և ողջ բնակչությանը պարտադրվում էր պաշտել կրակը։ Իսկ պարսիկ զինվորների արտոնություններն ու արարքները գրաված քաղաքներում չափ ու սահման չունեին. անում էին՝ ինչ կամենային, ազատորեն մտնում էին բնակիչների տները, թալանում, ավերում, իսկ չնչին դիմադրություն ցույց տվողներին՝ սպանում։ Հենց այդ պատճառով էլ ամենուր տիրում էր ամայություն. ողջ բնակչությունը ահից փակվել էր տներում կամ էլ թողել տունն ու տեղը ու ապաստան գտել սարերում։

Հենց այս դժվարին իրավիճակում էլ Դվինի բնակիչներին լուրեր են հասնում, որ Պապը Բյուզանդիայում հռչակվել է հայոց թագավոր և Վաղես Երկրորդ կայսրի տրամադրած զորքի և Մուշեղ Սպարապետի հետ միասին առել է Կարինը, և կռիվ է գնում Բագրևանդի մոտ։ Նրանք հաղթանակ են տանում մի շարք ճակատամարտերում և Հայաստանից վռնդում են պարսիկներին։ Դվինում թագավորին ընդունում են մեծ ցնծությամբ, քաղաք են վերադառնում սարերում ապաստանած բնակիչները։ Գահին հաստատվելուց հետո Պապի ձեռնարկած առաջին գործը լինում է Նախջվանի ազատագրումը։ Ըստ Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» վեպի՝ թագավորը չի ենթարկվում սպարապետի և կաթողիկոսի հորդորներին՝ մնալու Դվինում, և անձամբ միանում է Նախջվան մեկնող զորքին։

Պարսիկների դեմ մղած ամենակարևոր ճակատամարտերից էր Ձիրավի ճակատամարտը։ Այն տեղի է ունեցել 371 թ. Ձիրավի դաշտում։ Հայկական զորքին օժանդակում էր հռոմեական մի զորամիավորում։ Ճակատամարտը ավարտվել է հայերի լիակատար հաղթանակով, և պարսից զորքերը դուրս են շպրտվել երկրի սահմաններից։ Այնուհետև սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը վերանվաճել է Արշակ Բ-ի գերությունից հետո Մեծ Հայքից անջատված տարածքները՝ Ուտիքը, Կորճայքը, Աղձնիքը, Գուգարքը և այլն։

 

 

             Պապ թագավորի կրոնական և սոցիալական բարեփոխումները

Պապ թագավորի կատարած կրոնական և սոցիալական բարեփոխումները անժխտելի են, քանի որ դրանց հանդիպում ենք գրեթե բոլոր աղբյուրներում։ Այլ հարց է, թե ինչ տեսանկյունից է նայել և ինչպես է դրանց վերաբերվել տվյալ պատմիչը կամ վիպասանը։

Առաջին ուշագրավ և գովասանքի արժանի բարեփոխումն այն էր, որ նա վերացրեց հայ կաթողիկոսներին Կեսարիայում հաստատելու ընդունված կարգը և որոշեց, որ այնուհետ հայոց կաթողիկոսը ձեռնադրվելու էր հայոց աշխարհում։ Անվիճելի է, որ դա թագավորի կողմից ազգօգուտ ու հայրենասիրական արարք էր, ինչպես նաև ևս մեկ քայլ՝ ազատվելու բյուզանդական գերիշխանությունից։ Ակնհայտ է, որ հայոց կաթողիկոսներին Բյուզանդիայում ձեռնադրելու դեպքում Հայաստանի հոգևոր դասը ինքնաբերաբար կախման մեջ էր ընկնում Բյուզանդիայից։ Բացի այդ, Բյուզանդիան իրավունք ուներ ընդունել կամ մերժել հայերի առաջադրած թեկնածուին, հետևաբար նրանք աշխատում էին ամենայն հայոց կաթողիկոս հաստատել առավել բյուզանդամետ հոգևորականի, որպեսզի կաթողիկոսի միջոցով կարողանային նաև իրենց ազդեցությունն ունենալ հայոց թագավորի, նրա գործողությունների, ինչպես նաև երկրի հոգևոր ուղղվածության և մշակույթի վրա։

Հաջորդ կրոնական բարեփոխումը եկեղեցուն զրկելն էր բնակիչներից հարկ հավաքելու իրավունքից։ Իրավացիորեն, Պապը իր արարքը բացատրում էր այդ հարկերի՝ պետությանը և բանակին ավելի անհրաժեշտ լինելու հանգամանքով, ինչպես նաև ելնելով ժողովրդի թշվառ ու անվճարունակ վիճակից։ Իհարկե, հոգևորականներն ընդդիմացան Պապի այս որոշման դեմ, սակայն մի՞թե իրավացի էր հոգևոր առաջնորդների արքայավայել ու անհոգ կյանքը իրենց ժողովրդի թշվառ ու ծանր դրության պարագայում․․․

Ի լրումն նշված միջոցառումների՝ հավելենք, որ Պապը փակել տվեց նաև երկրում գործող մենաստաններն ու անկելանոցները, կրճատեց հոգևորականների թիվը՝ ազատվածներին ուղարկելով զինվորական ծառայության։   Պապ թագավորի կատարած այն բարեփոխումներին մենք նույնպես համաձայն ենք, քանի որ երկրի համար դժվարին պայմաններում, երբ հարկավոր էր բնակչության աճ, շատերը, հաճախ նաև ստիպողաբար, փակվում էին մենաստաններում։ Ինչ վերաբերում է հոգևորականների թիվը կրճատելուն և ազատվածներին զինվորական ծառայության ուղարկելուն, ապա չենք կարծում, որ նրանց՝ եկեղեցուն հավատարմորեն ծառայելու ու երկրի կառավարման գործերին չխառնվելու դեպքում Պապը այդպես կվարվեր։ Մեր կարծիքով՝ նրա որոշման հիմնական դրդապատճառը եղել է այն, որ հոգևորականների մեծ մասը ապրում էր ժողովրդի հաշվին՝ չմտահոգվելով նրա վիճակով և որևէ կերպ չօժանդակելով ժողովրդի բարեկեցությանը։ Հետևաբար ճիշտ էր թագավորի այն որոշումը, որ նրանք ավելի օգտակար կլինեին զինվորական ծառայության մեջ։

Այնուամենայնիվ, Պապի բարեփոխումները իրենց հետևանքն են թողել որոշ եկեղեցամետ պատմիչմերի արծարծած գաղափարներում։ Օրինակ, պատմիչ Փավստոս Բուզանդը գրել է. «Տասներկու տարեկանում պատանդ տարված և Նեոկեսարիայի մեջ բյուզանդական պալատականների ձեռքում մնացած լինելով, պատանեկան ամեն թերություն ուներ նա։ Պապը սնվեց, մեծացավ և մեղքեր էր գործում – պոռնկություն, պիղծ արվագիտություն, անասնագիտություն և զազրելի, գարշելի գործեր, բայց նամանավանդ արվագիտություն։ Բացի սրանից՝ ինքն էլ իգանում էր ուրիշներին, այսպես թավալված էր զազրելի գործերի մեջ…» (Արծրուն Պեպանյան, «Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ», 82-83 էջեր)։

Իսկ ահա մի հատված պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայությունից. «Իսկ սուրբ Ներսեսը աղաչեց Թեոդոս Մեծին ու Հայաստանի վրա թագավոր տվեց Արշակի որդի Պապին։ Եվ որովհետև Պապը զազրագործ էր, Ներսեսը հանդիմանում էր նրան. [Պապը] մահադեղ տվեց նրան ու այնա արդարին զրկեց այս կյանքից», ինչպես նաև «Իսկ բարեպաշտ Թեոդոսը, երբ տեսավ Պապի գործած չարիքները, կորցրեց նրան, ըստ նրա անզգամության, որ թագավորեց յոթ տարի»։

Ի հակադրություն այս վկայությունների, Ամմիանոս Մարկելլինոսը՝ Հայաստանի վաղեմի թշնամի Հռոմեական կայսրության պատմիչը, իր աշխատության մեջ հիացմունքով է նշում Պապ թագավորին, նրա գործունեությունը, սխրանքները։ Նրան նկարագրում է որպես երիտասարդ, խելացի և քաջ ազգային գործիչ։ Նաև դատապարտում է Պապ թագավորի չարանենգ սպանությունը։

Հայ պատմիչների փոխանցած տեղեկությունները մի փոքր շփոթեցնող են, քանի որ այն ժամանակ պատմիչներին արգելված էր հիշատակել այն արարքների միասին, որոնք արգելված են եկեղեցու կողմից։ Ըստ մեզ՝ այն, որ նրանք, այնուամենայնիվ, այսպիսի տեղեկություններ են ներառել իրենց աշխատություններում (հնարավոր է՝ չհիմնավորված), կարող էր երկու նպատակ ունենալ․ առաջինը՝ որ հոգևորականները չէին ընդունում Պապի կատարած կրոնական բարեփոխումները և ցանկանում էին սերունդներին փոխանցել Պապ թագավոր զազրելի ու սրբապիղծ կերպարը՝ ակնկալիքով, որ նրա հաջորդները եկեղեցուն կվերադարձնեն Պապի հրամանով վերացված արտոնությունները։ Ինչպես նաև չի բացառվում, որ դարձյալ որպես դրդապատճառ ունենալով վերոնշյալ բարեփոխումները՝ հենց այդ քայլերով էլ սկսվում էին Պապի դեմ նյութված դավերն ու նրա սպանությունը։ Այսինքն՝ մենք հնարավոր ենք համարում Բյուզանդիայի նյութած դավերի մեջ նաև հայ հոգևորականության մասնակցությունը։

Ինչ վերաբերում է Հայաստանի վաղեմի թշնամի Հռոմեական կայսրության պատմիչ Ամմիանոս Մարկելլինոսի արահայտած գովեստի խոսքերին Պապի ու նրա գործունեության վերաբերյալ, ինչպես նաև նրա ափսոսանքին Պապի ողբերգական մահվան համար, ապա սա նույնպես ունի իր հնարավոր դրդապատճառները։ Կարծում ենք՝ առաջին հնարավոր դեպքն այն է, որ նա պարզապես անկախ է եղել Հռոմեական կայսրությունից և որևէ մեկին հաշվետու չի եղել իր աշխատության համար, հետևաբար օբյեկտիվ կարծիք է արտահայտել Պապ թագավորի մասին։ Որպես երկրորդ հնարավոր դրդապատճառ ենք դիտարկել այն, որ մեր նշած կարծիքը նա գրել է Պապ թագավորի՝ Բյուզանդիայի կայսեր կողմից կազմակերպված դավադիր սպանությունից հետո, հետևաբար պատմիչի գովասանքի խոսքերն ու հայտնած ափսոսանքը կարող էին այն պատրանքը ստեղծել, որ Բյուզանդիան կապ չի ունեցել այդ սպանության հետ, և որ այդ դավադրությունը կազմակերպված է եղել հռոմեացի զորավար Տերենտի կողմից։

Պապ թագավորի կատարած սոցիալական բարեփոխումների թվում նշենք, որ Ձիրավի ճակատամարտից ստացած ավարը նա բաժանեց աղքատ բնակիչներին, գյուղացիներին բաժանեց սերմացու և այլն։ Դվինում Պապ թագավորը արքունի միջոցներով բացեց որբանոց, որտեղ երեխաներին ու պատանիներին տալիս էին համապատասխան հայրենասիրական ու զինվորական կրթություն՝ դաստիարակելով արժանավոր սերունդ։

 

                         Հակապարսկական պայքարը Պապ թագավորի օրոք

Որպես ազգանվեր ու ազատամիտ թագավոր՝ Պապը ռազմական գործողություններ ծավալեց երկիրը պարսիկների գերիշխանությունից զերծ պահելու համար։ Պարսիկների դեմ ունեցած ատելությունը նաև իր սուբյեկտիվ պատճառներն ուներ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյխնի մոտ. երիտասարդ ու տաքարյուն թագավորը վրեժի ծարավ ուներ խաբեությամբ բանտարկված հոր ու նենգորեն գերեվարված ու սպանված մոր համար։ Իսկ Մուշեղի մասին նշվում է, որ իր հոր՝ Վասակ Մամիկոնյանի՝ մորթազերծ լինելուց հետո ինքն էլ գերի ընկած պարսիկ զորավարներին տիկ էր հանել տալիս և կռվի ժամանակ դնում պարսից զորքի առաջ, որ տեսնեն, թե հայերն էլ գիտեն վրեժ առնել։ Պատմիչների մոտ բավական ստվարածավալ նկարագրություններ կան այն ճակատամարտերի մասին, որոնք, գահին հաստատվելուց հետո, մղել է Պապ թագավորը՝ երկիրը պարսիկներից ազատելու համար։ Այդ հերոսամարտերից են Նախջվանի ազատագրման համար մղված ճակատամարտը, Ձիրավի ճակատամարտը և այլն։

Պապ թագավորի հայրենանվեր գործունեությունը քննարկելուց հետո սրտի ցավով մի քանի խոսք ենք ասում նրա ողբերգական մահվան մասին։ Ըստ Փավստոս Բուզանդի՝ «… Եվ Պապ թագավորը իր միտքը ծռեց ու սիրտը շուռ տվեց հունաց թագավորից և կամեցավ սեր ու միաբանություն հաստատել պարսից թագավորի հետ. սկսեց իրեն թիկունք դարձնել պարսից թագավորին, նրա մոտ պատգամավորներ ուղարկեց միաբանություն հաստատելու համար։ Հետո պատգամավորներ ուղարկեց Հունաց թագավորի մոտ, թե «Կեսարիայի հետ ուրիշ տասը քաղաք մերն են եղել, ետ տուր։ Ուռհա քաղաքն էլ մեր նախնիներն են շինել, ուստի, եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ետ տուր, հակառակ դեպքում մեծ պատերազմ կծագի մեր մեջ»»։

Ըստ Արծրուն Պեպանյանի՝ սրանք եղել են զրպարտություններ, որոնք դավադիրների միջոցով հասցվել են Վաղես կայսրին։

Մենք ավելի արժանահավատ ենք համար Պեպանյանի եզրահանգումը, սակայն ուզում ենք հավելել, որ սպանության պատճառներից էր նաև Հայաստանի բարգավաճումն ու հզորացումը Պապ թագավորի օրոք։ Հարևան տերությունները, հանձին Հայաստանի, տեսնում էին իրենց վտանգավոր մրցակցին։ Իսկ այն «մեղայականը», որ ուղարկել էր Վաղես Երկրորդ կայսրը Հայաստան, իբր Պապի սպանությունը եղել է զորավար Տերենտի նախաձեռնած դավադրությունը, նենգորեն արդարանալու միջոց էր։

 

                                                                   Վերջաբան

Որպես վերջաբան՝ ամփոփենք Պապ թագավորի գործունեությունը մեր տեսանկյունից։ Պապը անձնվեր, խիզախ անձնավորություն էր՝ պատրաստ ամեն գնով ոտքի կանգնեցնելու քայքայվող ու պառակտվող երկիրը։ Մենք կողմ ենք նրա կատարած բարեփոխումներին, սակայն ունենք նաև մեր վերապահումները. նրա երիտասարդ տարիքը և տաքարյուն բնավորությունը շատ դեպքերում խանգարում էին սառնասիրտ որոշումներ կայացնել։ Ըստ մեզ՝ կրոնական բարեփոխումները կարելի էր կատարել աստիճանաբար ու աննկատ։ Իհարկե գործընթացը կձգձգվեր, բայց արդյունքում չէր ունենա հոգևոր դասի ատելությունը։ Պապը, որպես խիզախ զինվոր, իրեն մշտապես տեսնում էր մարտի դաշտում՝ իր զինվորների կողքին, սակայն հաշվի չէր առնում, որ այդպիսով երկրին կարող էր զրկել թագավորից և դրանով վերջ տալ ազատ և բարգավաճ երկիր ունենալու ժողովրդի երազանքին։ Բոլոր հակասություններով հանդերձ, Պապ թագավորի մահը սգում էր ողջ հայ ժողովուրդը, ներառյալ հոգևոր դասը և նրան չհամակրող պատմիչները։

Մենք դարերի խորքից վեր հանեցինք Պապ թագավոր մեծ հայրենասերին՝ այն նվիրական երազանքով, որ մի օր նորից մեր ժողովուրդը կունենա նրա նման առաջնորդ, որի շնորհիվ կունենանք, եթե ոչ «ծովից ծով», ապա գոնե եղած տարածքի վրա ազատ, ինքնիշխան, հայակենտրոն երկիր։

Վարդան Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյան

Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ի «հանուն հավատքի և հայրենյաց» ազատագրական 
պատերազմի (Վարդանանց պատերազմ) առաջնորդն է: Մեծարվել է 
Քաջ Վարդան և Կարմիր Վարդան պատվանուններով: 
 
Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ-ին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422 թ-ին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո՝ 432 թ-ին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ: 
Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թ-ին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների (հոներ) դեմ: Հազկերտ II-ը 449 թ-ին հրովարտակով հայերին առաջարկել է հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականություն (կրակապաշտություն): Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ Արտաշատում գումարված հատուկ ժողովը մերժել է Պարսից արքայի կրոնափոխության առաջարկը: Մերժողական պատասխան են ուղարկել նաև դրացի վրացիներն ու աղվանները: Վարդանին և Հայոց, Վրաց ու Աղվանից իշխանությունների ներկայացուցիչներին կանչել են Տիզբոն: Մահապատժի սպառնալիքի տակ նրանք առերես ուրացել են իրենց հավատքը: 
Հազկերտ II-ը, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ: Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով: 
Վարդան Մամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը:
Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450 թ-ի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել  է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ՝ Ադրբեջանում) քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից: Վարդան Մամիկոնյանի զորախումբը հասել է մինչև Ճորա պահակի ամրությունները (այժմյան Դերբենդ քաղաքի մոտ) և փոխօգնության դաշինք կնքել հոների հետ: 
450 թ-ի վերջին Արտաշատի ժողովում Վարդան Մամիկոնյանն ընտրվել է Հայոց տանուտեր՝ ի հակակշիռ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ծավալված ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, ամրացրել բերդերը և նախապատրաստվել վճռական մարտի: 
Ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին՝ Ավարայր գյուղի մոտ: Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը: Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն: Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները: 
Վարդան Մամիկոնյանի կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության (Ղևոնդ Ալիշան, Դերենիկ Դեմիրճյան), քանդակագործության (Երվանդ Քոչար), գեղանկարչության (Էդուարդ Իսաբեկյան, Գրիգոր Խանջյան, Վահան Խորենյան) մեջ և թատերարվեստում: Վարդանանց են նվիրված կաթողիկոսներ Պետրոս Ա Գետադարձի «Արիացեալք» և Ներսես Դ Կլայեցու (Ներսես Շնորհալի) «Նորահրաշ» շարականները: Վաղ միջնադարից Վարդան Մամիկոնյանին և Վարդանանց նվիրված եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել Հայաստանի տարբեր նահանգներում, հայկական գաղթավայրերում, հետագայում՝ նաև Սփյուռքում:
ՀՀ-ում սահմանվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանը, որով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության և բանակաշինությանը մատուցած ակնառու ծառայությունների համար:
Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սբ Վարդանանք:

Պատմություն

  • Կազմե՛ք ավատատիրական աստիճանակարգության գծապատկերը/գրավոր/

Հողատիրության գե­րագույն տերը թագավորն էր: Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նա­խարարները` իշխանությունների տերերը՝ բդեշխ­ները, գործակալները և նախարարական տոհմերի անդամները: Արշակունի սեպուհները (արքայազներ), նույնպես կալվածքներ ունեին: Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր: Ինչպես թագավորական, այնպես էլ նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սե­պուհներն էին: Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը` նախարարները, եկեղեցական հոգևորականությու­նը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էին բարձր` ազատների դասին: Ստորին՝ անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավոր­ները, շինականները (ազատ և կախյալ գյուղացի­ները), ինչպես նաև քաղաքային ռամիկները, որոն­ցից կազմվում էր հետևակը:

  • Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները/գրավոր/

Հազարապետությունը ղեկավարում էր տնտեսական–հարկային գործը:

Սպարապետությունը զինված ուժերի գլխավոր հրամա­նատարն էր:

Մարդպետությունը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը:

Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր քրմապետը, իսկ միջնադարում` հայոց  կաթողիկոսը:

Թագադիր ասպետությունը թագավորի գլխին թագ էր դնում:

 

 

  1. Ներկայացրե՛ք քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը հայ ժողովրդի կյանքում/գրավոր/Քրիստոնեության ընդունումը Հայաստանումտեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։
  2. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Տրդատ 3-րդ Մեծի և Խոսրով Կոտակի գործունեությունը/բանավոր, էջ 13-15/

 

 

Աշտիշատի ժողովը

 

354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը: Այնտեղ ընդունվում են հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող որոշումներ և կանոններ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում գթասիրտ  լինելու իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից ՝ ծառաներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին : Առաջին ժողովի որոշումների համաձայն՝ կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ:

 

Քրիստոնեության ընդունման պատմական նշանակություն

 

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գոր­ծում բացառիկ դեր են խա­ղա­ցել Տր­դատ Գ թա­գա­վո­րը /287-330/ եւ Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը /301-325/: Հայ պատ­մա­գ­րու­թյան հա­մա­ձայն, երբ 287 թվա­կա­նին Տր­դա­տը հռո­մեա­կան զոր­քի օգ­նու­թյամբ վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան վե­րա­գ­րա­վե­լու իր հոր գա­հը, ճա­նա­պար­հին զո­հեր է մա­տու­ցում Անա­հիտ հեթանոսական աս­տ­վա­ծու­հու մե­հյա­նին: Իր զի­նա­կից­նե­րից Գրի­գո­րը քրիս­տո­նյա լի­նե­լով հրա­ժար­վում է զոհ մա­տու­ցել:

Այդ ժա­մա­նակ Տր­դա­տին հայ­տ­նի է դառ­նում նա­և, որ նա իր հոր` Խոս­րով Բ-ին սպա­նող Անակ իշ­խա­նի որ­դին է: Տր­դա­տը հրա­մա­յում է նրան գցել Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը, որ սահ­ման­ված էր մա­հա­պարտ­նե­րի հա­մար: Նույն թվա­կա­նին Տր­դա­տը եր­կու հրո­վար­տակ է ար­ձա­կում: Առա­ջի­ն հրովարտակով հրա­մա­յում է Հա­յաս­տա­նի մեջ գտ­ն­վող քրիս­տո­նյա­նե­րին կապած ար­քու­նիք բե­րել եւ նրանց ու­նեց­ված­քը բռ­նա­գ­րա­վել, իսկ եր­կ­րոր­դով մա­հա­պա­տիժ է սահ­մա­նում քրիս­տո­նյա­նե­րին թաք­ց­նող­նե­րի հա­մար: Ազ­գա­յին ավան­դու­թյու­նը Հա­յաս­տա­նում քրիս­տո­նեու­թյան պե­տա­կան կրոն հռչակումը սեր­տո­րեն կա­պում է Սուրբ Հռիփ­սի­մյանց կույ­սե­րի նա­հա­տա­կու­թյան հետ: Սրանք հռո­մա­յե­ցի կույ­սեր էին, որ փախ­չե­լով Դի­ոկ­ղե­տի­ա­նոս կայ­սեր հա­լա­ծանք­նե­րից գա­լիս են Արե­ւելք, եր­կր­պա­գում Փրկ­չին և  հաս­տատ­վում Վա­ղար­շա­պատ մայ­րա­քա­ղա­քի մոտ: Տր­դա­տը հմայ­ված Հռիփ­սի­մե կույ­սի գե­ղեց­կու­թյու­նից, ցան­կա­նում է ամուս­նա­նալ նրա հետ, սա­կայն մեր­ժ­վե­լով հրա­մա­յում է բո­լոր կույ­սե­րին նա­հա­տա­կել: Կույ­սե­րի եւ հատ­կա­պես Հռիփ­սի­մեի նա­հա­տա­կու­թյու­նը հո­գե­կան հզոր ցն­ցում­ներ է պատ­ճա­ռում Տրդատին, որ հոգեկան ծա­նր հի­վան­դու­թյուն է ստա­նում: 5րդ դա­րում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խո­զա­կեր­պու­թյամբ եւ Տր­դա­տին քան­դա­կա­գոր­ծու­թյան մեջ պատ­կե­րում խո­զա­կերպ:Թա­գա­վո­րի քույր Խոս­րո­վի­դուխ­տը մի քա­նի ան­գամ երազ է տես­նում թե Տր­դա­տին կա­րող է բու­ժել մի­այն բան­տար­կ­ված Գրի­գո­րը: Վեր­ջի­նս ազատ­վե­լով բան­տար­կու­թյու­նից հան­դի­սա­վո­րա­պես ըն­դուն­վում է Վա­ղար­շա­պա­տում: Գրիգորը նախ ամ­փո­փում է նա­հա­տակ կույ­սե­րի աճյուն­նե­րը, ապա 66 օր քա­րո­զում քրիս­տո­նեու­թյան մա­սին ու բժշ­կում Տրդատ թա­գա­վո­րին: Թա­գա­վո­րը և ողջ ար­քու­նի­քը քրիս­տո­նյա են դառ­նում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:

 

Գառնու տաճար մասին փաստեր

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Տաճարը գտնվում է Կոտայքի մարզի համանուն գյուղում, ազատ գետի աջ ափին:  Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։ Ելնելով ավանդություններից Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի: 59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին: 1679 թվականին Գառնու տաճարը խոնարհվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով։

 

Չինական մեծ պարիսպ

Չինական մեծ պարիսպը ունի 10000 լի երկարություն:Անցնում է երկրի հյուսիսային տարածքներով, երկարությունը 8851,8 կմ է:Պարիսպը մարդկության  կառուցած ամենամեծ, երկար ու զանգվածով կառույցն է։Շինարարությունը սկսել է Չինաստանի կայսր Ցին Շի Հուանդին (մ.թ.ա III դար):Նրա օրոք պարիսպը պաշտպանում էր չինական քաղաքակրթությունը հետագա ընդարձակումից:

Պարիսպի շինարարությունն ընդմիջումներով շարունակվել է մինչև 16-17 դարերը։ Մեծ պարիսպը հաճախ անվանում են նաև աշխարհի ամենաերկար գերեզմանոց, քանզի կառուցելու ընթացքում անթիվ-անհամար շինարարներ մահացան: Մահացածներին թաղում էին պատերի մեջ:

Չինական պատի գաղտնիքները

%d5%b9%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf

Աշխարհի հրաշալիքների թվին է պատկանում Չինական պարիսպը, որը տեղացիներն անվանում են «Չինական պետության պատառիկներն իրար միացնող աստվածային թել»:

Այն իսկապես հսկայական է: Նույնիսկ ոմանք պնդում են, որ տիեզերքից էլ է երևում: Մինչ այժմ Չինական պարսպի երկարության մասին գիտնականները վիճաբանում են, ընդհանուր առմամբ այդ թիվը տատանվում է 4000-5000 կմ-ի միջև: Այս պատի լայնությունն այնքան է, որ իրար կողքի հանգիստ կարող են անցնել հինգ ձիավոր:

Ընդունված է համարել, որ երկրի ողջ հյուսիսային սահմանի երկայնքով անցնող Չինական պարիսպը կառուցվել է թշնամիների ներխուժումից Չինաստանը պաշտպանելու համար: Սակայն միշտ չէ, որ այն փրկել է երկիրը: Օրինակ` այս պարիսպը արգելք չհանդիսացավ Չինգիզ խանի փորձառու զորքի համար: Պարսպի գրավման վերջին հաջող փորձը կատարվել է 1933թ.-ին, երբ Չինաստանի տարածք ներխուժեցին ճապոնացիները:

Մինչ օրս վիճարկվում են Չինական պարսպի շինարարության և նշանակության մասին ավանդական պատկերացումները: Առաջ քաշված նոր վարկածներից մեկի համաձայն` այս հսկայական շինության ճարտարապետները եղել են ոչ թե չինացիները, այլ մեզ անհայտ քաղաքակրթության ներկայացուցիչներ:

Հին չինական տեքստերում բազմաթիվ հիշատակումներ կան իմաստուն և մարդասեր «երկնքի որդիների» մասին, սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ այսպես ավելի ուշ սկսել են անվանել նաև կայսրերին:

Եվս մի հետաքրքիր վարկած է առաջարկում  ռուս ինժեներ-էլեկտրոֆիզիկոս Վլադիմիր Կորոբեյնիկովը, ըստ որի այլ մոլորակներից եկվորներին և նրանց հաջորդներին հարկավոր էր գերհեռավոր միջգալակտիկական կապ ինչպես իրենց մոլորակի բնակիչների, այնպես էլ հնարավոր այլ քաղաքակրթությունների հետ և հենց այս նպատակով էլ կառուցվել են Մեծ չինական պարիսպը և եգիպտական բուրգերը Գիզայում: Սրանք ինքնատիպ ընդհանուր միջգալակտիկական «ռադիոկայանի» մասեր են, որոնց օգնությամբ Երկրից ազդանշաններն ակնթարթորեն հասնում էին տիեզերքի ցանկացած կետ:

Մի բան ակնհայտ է, այս պարիսպը անգնահատելի նշանակություն ունի չին ժողովրդի համար: Ժողովուրն այն անվանում է նաև «Արցունքի և տառապանքի պատ»: Այս պատն իր մեջ անմահացնում է շինարարության աշխատանքներին մասնակցած միլիոնից ավել չինացիների կյանք: Այս վերջին փաստով էլ պայմանավորված է այս ժողովրդի մեջ ամրացած պարսպի ևս մեկ անվանումը՝ «Աշխարհի ամենաերկար գերեզմանոց»:

Հնդկաստան և Չինաստան

download
Հնդկաստան և Չինաստան
Արդեն Ք.ա. III հազարամյակում Հնդկաստանում գոյություն ունեին Մոհենջոդարոյի և Խարապպայի զարգացած երկրագործական կենտրոնները: Իսկ Չինաստանում առաջին պետությունները կազմավորվել են դեռևս Ք.ա. III հազարամյակում:

Արիացիները

Ք.ա. II հազարամյակում Հնդկաստան ներխուժեցին ռազմատենչ արիական ցեղերը: Նրանք հեշտությամբ նվաճեցին տեղի ժողովուրդներին և ստեղծեցին իրենց իշխանությունները: Արիացիները քանակապես զիջում էին տեղացիներին, սակայն ավելի կազմակերպված էին ու մարտունակ: Տեղի մեծաքանակ բնակչության նկատմամբ իշխանությունը պահպանելու համար արիացիներն ապրում էին մեկուսի: Հին հնդիկների կարծիքով մարդիկ առաջացել էին աստծո ստեղծած առաջին մարդու՝ Պուրուշիի մարմնի որևէ մասից: Ըստ այդ պատկերացման՝ մարդիկ բաժանվում էին վարնաների՝ հասարակական խմբերի: Սրանցից յուրաքանչյուրն ուներ որոշակի զբաղմունք, իրավունքներ և պարտականություններ: Քրմերին աստված ստեղծել էր իր շուրթերից, ուստի քուրմը կարող էր խոսել աստծու անունից: Ռազմիկները ստեղծվել էին աստծու ձեռքերից: Գլխավոր ռազմիկն արքան էր: Արտադրողները՝ երկրագործները, արհեստավորներն ու առևտրականները, ստեղծվել էին աստծու ազդրերից: Ստրուկները ստեղծվել էին աստծու՝ ցեխից աղտոտված ոտքերից: Սրանք հողազուրկ աղքատներն ու ստրուկներն էին: Ուստի համարվում էին պիղծ և նրանց հետ շփվողը դատապարտվում էր:
Աշոկա 
Երբ Ալեքսանդր Մակեդոնացու զորքը Հնդկաստանից վերադարձավ, հնդիկներն ապստամբեցին և ստեղծեցին մի շարք պետություններ: Դրանցից ամենահզորը Մաուրյան պետությունն էր: Ք.ա. III դարում Աշոկա արքայի օրոք այն հասավ իր հզորության գագաթնակետին: Արքան նվաճեց Հնդկական թերակղզու մեծ մասը: Նա հայտնի է որպես շինարար արքա: Ամենուրեք կառուցում էր պարսպապատ քաղաքներ, ճանապարհներ, ջրանցքներ: Հասարակ մարդկանց համար նա բացեց հիվանդանոցներ: Աշոկան մեծապես աջակցում էր բուդդայական կրոնի տարածմանը:
Ցին կայսրությունը
Դրանցից հազար տարի անց Չինաստանի հյուսիսում ստեղծվեց Չժոու խոշոր պետությունը, որը գոյատևեց գրեթե 700 տարի: Սակայն մինչև Ք.ա. III դարը Չինաստանում որևէ մեկին չհաջողվեց միավորել երկիրը: Կային բազմաթիվ ինքնուրույն պետություններ, որոնք մշտապես պատերազմում էին միմյանց դեմ: Առաջինը Ցին Շի Հուանդին էր(Ք.ա. 246–210 թթ.), ով միավորեց ողջ Չինաստանը: Կայսրը վերացրեց ազնվականների ժառանգական տիտղոսները և արտոնությունները: Այդուհետև պետական բարձր պաշտոններ ստանում էին միայն նրանք, ովքեր ունեին արժանիքներ և ծառայում էին կայսրին: Երկիրը բա ժան վեց մար զե րի: Սահմանվեցին կայուն հարկեր: Մտցվեցին միասնական դրամ, չափի ու կշռի միավորներ: Երկրի հյուսիսում քոչվոր ցեղերի հարձակումներին դիմակայելու նպատակով սկսվեց Չինական մեծ պարսպի շինարարությունը: Չինաստանը մետաքսի հայրենիքն է: Ու Դի կայսրը (Ք.ա. 140–87 թթ.), նվաճելով Չինաստանից արևմուտք ընկած շրջանները, առևտրական ճանապարհ գցեց դեպի Իրան: Այն ձգվում էր Չինաստանից մինչև Սև ծով՝ մոտ 7000 կմ երկարությամբ, և կոչվեց «Մետաքսի ճանապարհ»: Դրա մի հատվածն անցնում էր Հայաստանով:

Հին Հռոմ

Հին Հռոմ (լատիներեն՝ Roma antiqua), Հին աշխարհի առաջավոր պետություններից մեկը, իր անվանումն ստացել է Հռոմ քաղաքից, իսկ քաղաքն իր հերթին անունն ստացել է Հռոմուլոսից, ով իր եղբայր Հռեմոսի հետ հիմնադրել է Հռոմը։ Հին հռոմեական քաղաքակրթության վրա որոշակի ազդել են հին հույների և էտրուսկների մշակույթները։ Կայսրությյան հզորության գագաթնակետը եղել է մ.թ.ա. 2-րդ դարում, երբ որ Հռոմը գրավել էր ժամանակակից Շոտլանդիայի հյուսիսից մինչև Եթովաիայի հարավ և Հայաստանի արևելքից մինչև Պորտուգալիայի արևմուտքն ընկած տարածքները։ Հին Հռոմի պատմությունը բաժանվում է երեք շրջանի՝

  • Թագավորական շրջան (մ.թ.ա. 754/753 — մ.թ.ա. 510/509)
  • Հանրապետական շրջան (մ.թ.ա. 510/509 — մ.թ.ա. 30 կամ 27)
  • Կայսերական շրջան (մ.թ.ա. 30 կամ 27- 395)

Թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 754/753 _ մ.թ.ա. 510/509) ձևավորվել են հռոմեական ժողովուրդը, հռոմեական. պետական կարգը, կարևոր որոշումները ընդունել է ժողովրդական ժողովը, ընտրել թագավորին, որին կից ստեղծվել է պետական խորհուրդը՝ Ծերակույտը։

Հանրապետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 510/509 _ մ.թ.ա. 30 կամ 27) Հ. կառավարել են կոնսուլները, պահպանվել են ժողովրդական ժողովը և Ծերակույտը։ Հռոմը մինչև III դ. կեսը նվաճել է ամբողջ Իտալիան, հետագայում՝ Սիցիլիան, Հյուսիսային Աֆրիկայի ընդարձակ շրջանները, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիայի արևմտյան շրջանները և դարձել միջերկրածովյան խոշոր տերություն։ Մ.թ.ա. III-II դդ. վերջնականապես ձևավորվել է երկու դասակարգ՝ ստրուկներ և ստրկատերեր։ Դասակարգերի և հասարակական տարբեր խմբերի միջև պայքարը, քաղաքացիական պատերազմները քայքայել են հանրապետական կարգը։ Մ.թ.ա. 30-ին Օգոստոս Օկտավիանոսը դարձել է հռոմեական պետության միանձնյա ղեկավար, իսկ մ.թ.ա.27-ին ստացել արտակարգ իշխանություն՝ փաստորեն հիմնելով կայսրություն։

Կայսերական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 30 կամ 27-ից) Հռոմը հասել է իր տարածքի առավելագույն ընդարձակմանը։ Սակայն արտաքին պատերազմները, ստրկատիրական կարգի քայքայումը հանգեցրել են կայսրության թուլացմանը։

395-ին կայսրությունը բաժանվել է երկու մասի՝ Արևմտյան Հռոմեական կայսրության(Հռոմ կենտրոնով) և Արևելյան Հռոմեական կայսրության(Բյուզանդիոն կենտրոնով), իսկ 476-ին Արևմտյան Հռոմեական կայսրությունը կործանել են գերմանական ցեղերը։

Հռոմի պայքարը Սելևկյանների պետության դեմ նպաստել է այն բանին, որ մ.թ.ա. II դ. սկզբին հայկական պետությունները՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն վերականգնել են իրենց անկախությունը։ Հետագայում Հռոմը հայկական պետությունների նկատմամբ վարել է նվաճողական քաղաքականություն։ Միհրդատյան պատերազմների (մ.թ.ա.89-մ.թ.ա.63) ժամանակ, մ.թ.ա. 69-ին, զորավար Լուկիոս Լուկուլլոսը ներխուժել է Մեծ Հայք, սակայն շուրջ երկամյա պատերազմում պարտություն կրել Տիգրան Բ-ից։

Մ.թ.ա. 66-ին հռոմ. զորավար Գնեոս Պոմպեոսը Տիգրան Բ-ի հետ կնքել է Արտաշատի պայմանագիրը։ Միհրդատյան պատերազմները հաջողությամբ ավարտած Պոմպեոսը  կատարել է վարչական փոփոխություններ. Փոքր Հայքը տվել է իր դաշնակից գաղատների առաջնորդ Դեիոտարոսին, Կոմմագենեն՝ Անտիոքոս Սելևկյանին, իսկ Ծոփքը՝ Կապադովկայի թագավոր Արիոբարզանին։ Այնուհետև հռոմեական գործիչները (Մարկոս Կրասոս, Մարկոս Անտոնիոս) ձգտել են Հայաստանն ու նրա զին. ուժերն օգտագործել Պարթևաստանի դեմ պայքարում, սակայն Արտավազդ Բ արքան կարողացել է պահպանել Մեծ Հայքի ինքնուրույնությունը։

Դրանից դժգոհ Անտոնիոսը մ.թ.ա.34 թ. ներխուժել է Մեծ Հայք, գերել Արտավազդ Բ-ին, տարել Եգիպտոս և մ.թ.ա. 31-ին գլխատել։ Հռոմ. առաջին կայսր Օգոստոսը և նրա հաջորդները ձգտել են Մեծ Հայքն իրենց ազդեցությանը ենթարկել դրածո թագավորների միջոցով։ Կայսր Ներոնի գահակալության տարիներին (54-68), մի կողմից՝ Հռոմի, մյուս կողմից՝ Հայաստանի ու Պարթևաստանի միջև տեղի ունեցած պատերազմի (54-64) հետևանքով՝ Հռոմը ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, որտեղ թագավոր է հռչակվել Տրդատ Ա (տես Հռանդեայի պայմանագիր, 64 թ.)։ 114-ին կայսր Տրայանոսը ներխուժել է Մեծ Հայք և այն հռչակել հռոմեական նահանգ։ Կայսր Ադրիանոսը (117-138), սակայն չկարողանալով Մեծ Հայքում պահպանել Հռոմի գերիշխանությունը, 117-ին ճանաչել է նրա անկախությունը։ Կայսր Մարկոս Ավրելիոսի ժամանակ (161- 180), հռոմա-պարթևական պատերազմի հետևանքով, Մեծ Հայքը դարձել է Հռոմից կախյալ թագավորություն։ Սակայն նրա հաջորդների ժամանակ հայկական զորքերը հետ են մղել կայսր Կարակալլայի (211- 217) հարձակումը և վերականգնել երկրի ինքնուրույնությունը։ Պարսկաստանում Սասանյանների արքայատան հաստատումից (226) հետո, երբ սրվել են հայ-պարսկ. հարաբերությունները, Մեծ Հայքը գերազանցապես դաշնակցել է Հ-ին։ Կայսր Հովիանոսը (363_364), դավաճանելով հռոմա-հայկ. դաշնակցությանը, պարսիկներին է զիջել Միջագետքի տիրույթները, Մեծ Հայքի Աղձնիք, Մոկք, Կորդուք նահանգները ևն տարածքներ (տես Ամոթալի դաշնագիր 363)։ Հռոմա-պարսկական հակամարտությունները, ի վերջո, լուծվել են Մեծ Հայքը բաժանելու (387) միջոցով։ Հռոմեական մշակույթը, որն իր մեջ ներառել է նաև հունականի և հելլենիստականի տարրերը, մեծ ազդեցություն է թողել եվրոպ. մշակույթի վրա։ Մ.թ.ա. II դ. սկզբից մինչև մ.թ. 395-ը Հ-ի և Հայաստանի միջև զարգացել են նաև առևտրական, մշակութային կապեր, տեղի է ունեցել ռազմական արվեստների փոխազդեցություն։

Մայրենի մեր դիրեկտորը

Մեր դիրեկտորը

18-ը նոյեմբերի, ուրբաթ

Այսօր Կորետտին շատ ուրախացավ, մեր ստուգողական աշխատանքի ժամին եկել էր նրա անցյալ տարվա ուսուցիչը` Կոատտին։

Մի բարձրահասակ, գանգուր մազերի խուրձը գլխին, սև շքեղ մորուքով, խոշոր մուգ աչքերով ու որոտաձայն մի մարդ է նա։ Միշտ սպառնում է, թե իր աշակերտներին ծվեն-ծվեն կանի ու օձիքը հավաքած ոստիկանատուն քարշ կտա. նա ամեն ինչ անում է աշակերտներին վախեցնելու համար, բայց իրոք ոչ մեկին ոչ մի անգամ չի պատժում և միայն աննկատելի ժպտում է քթի տակ։ Մեր դպրոցում ընդամենը ութ ուսուցիչ կա, որոնց թվում Կոատտին և փոքրիկ անմորուս օգնականը, որը տեսքով կարծես տղա լինի։ Չորրորդ դասարանի կաղ ուսուցիչը միշտ փաթաթված է մեծ բրդյա շարֆով և շարունակ գանգատվում է ինչ-որ հիվանդությունից։ Այդ հիվանդությունը նա ստացել է դեռևս այն ժամանակ, երբ ուսուցիչ է եղել գյուղական խոնավ մի դպրոցում, ուր պատերից ջուր է հոսել։

Չորրորդ դասարանի մյուս ծեր ու ճերմակահեր ուսուցիչը առաջներում ուսուցիչ է եղել կույրերի դպրոցում։ Իսկ շեկ բեղիկներով ուսուցչին, որը միշտ հագնվում է լավ ու ակնոցներ է կրում, մենք «փաստաբանիկ» ենք ասում, որովհետև դպրոցում աշխատելով հանդերձ, նա ավարտել էր իրավաբանական բաժանմունքն ու դիպլոմ ստացել։ Բացի այդ, գրել էր մի գիրք, թե ինչպես պետք է սովորեցնել գրել։

Մեզ մարմնամարզություն է դասավանդում Գարիբալդիի[3] զորաբանակում կռված նախկին մի զինվոր։ նրա կրծքին կա մի սպի, որ ստացել է Միլացցոյի[4] մոտ տեղի ունեցած ճակատամարտում։

Մեր դիրեկտորը բարձրահասակ է, ճաղատ, ոսկե շրջանակ ունեցող ակնոց ունի և կրծքին իջնող ալեխառն մորուք։ Միշտ ոտից գլուխ սև է հագնում և կոճկում բոլոր կոճակները։ Նա այնքան բարի է, որ երբ աշակերտները հանցանքի համար սարսափից դողալով նրա առանձնասենյակն են մտնում, երբեք չի գոռգոռում, այլ բռնում է նրանց ձեռքը և սկսում համոզել, որպեսզի այլևս նման բան չանեն, որպեսզի նրանք զղջան իրենց արարքը և խոստանան միշտ լավը լինել։ Նա այնպես համոզիչ է խոսում և այնպիսի մեղմ ձայնով, որ բոլորը նրա առանձնասենյակից դուրս են գալիս կարմրած աչքերով և ավելի շփոթված, քան եթե պատժված լինեին։ Ես խղճում եմ դիրեկտորին, նա միշտ ուրիշներից շուտ է լինում դպրոցում, առավոտյան ընդունում է աշակերտներին և բացատրվում ծնողների հետ, իսկ երեկոյան, երբ դասատուներն արդեն գնում են տուն, նա դեռ պտտվում է դպրոցի շուրջը, նայում, թե արդյոք աշակերտները չե՞ն կպչում կառեթների պոչից և ուշանում փողոցում չարաճճիություն անելու կամ պայուսակները ավազով ու քարերով լցնելու համար։ Ամեն անգամ, երբ նա, բարձրահասակ ու ոտից գլուխ սև հագած երևում է փողոցի անկյունից, մայթին խաղացող տղաների մի ամբողջ երամ ցրիվ է գալիս դես ու դեն, վայր գցելով իրենց գրիչներն ու քարերը, իսկ նա, բարի ու տխուր արտահայտությունը դեմքին, հեռվից մատ է թափ տալիս երեխաների վրա։

— Ոչ ոք չի տեսել նրան ժպտալիս,— ասաց մայրիկս,— այն ժամանակից ի վեր, ինչ զոհվել է կամավոր բանակ մեկնած նրա որդին։ Որդու լուսանկարը միշտ նրա աչքի առաջ է, իր առանձնասենյակի սեղանին դրված։ Այդ դժբախտությունից հետո դիրեկտորը կամեցել է հեռանալ դպրոցից և արդեն թոշակի անցնելու համար դիմում գրել, որ դրված է եղել նրա սեղանին, բայց օր-օրի հետաձգել է ուղարկել, որովհետև ափսոսում էր բաժանվել երեխաներից։ Օրերս իմ հայրը մտել է նրա առանձնասենյակը և, իմանալով նրա վճռի մասին, ասել.

— Ափսո՜ս որ հեռանում եք մեզնից, սինյոր դիրեկտոր։

Այդ րոպեին առանձնասենյակ է մտել մի անծանոթ տղամարդ` երեխայի հետ միասին, որին մի ուրիշ դպրոցից պետք է տեղափոխեին մերը` բնակարանը փոխելու պատճառով:

Երեխային տեսնելուն պես դիրեկտորը ցնցվել է զարմանքից, մի քանի վայրկյան աչքն առանց կտրելու նայել տղային, շուռ եկել սեղանին դրված լուսանկարի կողմը, ու նորից աչքերը հառել տղային։ Հետո տղային մոտեցրել է իրեն և ստիպել բարձրացնել դեմքը։ Տղան երկու կաթիլ ջրի պես նման էր դիրեկտորի զոհված տղային։

Վերջապես դիրեկտորն ասել է. «Լա՜վ»,— գրանցել է նորեկին, հրաժեշտ տվել հորն ու տղային ու մտքի մեջ ընկել։

— Ափսոս, որ դուք հեռանում եք,— կրկնել է հայրս այդ րոպեին։

Այդ ժամանակ դիրեկտորը վերցրել է պաշտոնաթող լինելու իր խնդրագիրը, պատռել և ասել.

— Ես մնում եմ։

 

  • Բառային աշխատանք բառարանով.

Խուրձ- Հնձած հացաբույսի՝ խոտի ևն կապուկ

Որոտաձայն- Որոտի ձայն

Սպառնալ- Սպառնալիքով որևէ բանից զգուշացնել՝ նախազգուշացնել,

ծվեն-ծվեն անել- Պատառոտել, պատառ-պատառ անել

օձիք- Հագուստի վզի մասի կտրվածքը

ճաղատ-Գլխի մազերը թափված, քաչալ, լերկ գլխով

ալեխառն- Սպիտակի հետ խառն, սպիտակախառն

վճիռ- Դատարանի որոշումը քրեական կամ քաղաքացիական գործի մասին

  • Համեմատիր պատմվածքի դիրեկտորին մեր կրթահամալիրի տնօրենի հետ:

Մեր տնորենը շատ բարի է,  բաըց և խիստ է: Նա պատժում էր նրանց, ովքեր որ իրենց վատ Էին պահում, բայց նա բոլորիս էլ սիրում է: Նա պատժում էր երեխաներին, որ նրանք հաջորդ անգամ այդպիսի արարք չանեն: Պատվածքի տնօրենի հետ ես համամիտ չեմ, որովհետև նա չէր պատժում երեխաներին: Երեխաներ կան, որ նկատողությունից հետո հասկանում են, որ սխալ արարք են արել, բայց երեխաներ կան, որ պետք է պատժվեն, որ հասկանան իրենց արարքը:

  • Ինչպիսի՞ն կլինի կրթահամալիրը, եթե մի օր տնօրենը որոշի հեռանալ դպրոցից:

Առանց տնօրենի մեր կրթահամալիրը անկառավարելի կլինի: Բոլորը կանեն այնպիսի արարքներ, որը իրենց իրավունքներից  դուրս  է: Չեն լսի ոչ ոքի և չեն պատժվի ու այդ նույն արարքը նորից կանեն:

 

Հետաքրքիր փաստեր Ալեքսանդր Մակեդոնացու մասին

1. Ալեքսանդրը ծնվել է ՔԱ 356 թվակականին՝ Պելա քաղաքում:

2. Քչերն են իմանում, որ Ալքեսանդր Մակեդոնացու աչքերը տարբեր գույնի էին՝ մեկը շագանակագույն էր, մյուսը՝ երկնագույն: Այս խիստ հազվադեպ երևույթը կոչվում է հետերոքրոմիա ու հանդիպում է մարդկանց միայն 1 տոկոսի մոտ:

3. Ալեքսանդրն ուներ երկար դեմք ու կտրուկ ձայն:

4. Անհավանական է, բայց փաստ՝ Ալեքսանդրը էպիլեպտիկ էր, ինչպես նաև Հուլիոս Կեսարը: Բացի դրանից, թե՛ Ալեսանդրը, թե՛ Հուլիոս Կեսարը ծնվել են հուլիսին:

5. Ալեքսանդրը պատվախնդիր էր և թքած ուներ հասարակական կարծիքի վրա:

6. Ալեքսանդրը, ինչպես իր հայր Պիլիպը, տառապում էր պարանոցային ողերի սկալեոտիկ հիվանդությունից:

7. Արքայի վիզն այնքան էր ծռված, որ թվում էր, թե նա անընդհատ անկյունի տակ վեր է նայում:

8. Ալեքսանդր մակեդոնացին բարձրահասակ չէր՝ մակեդոնական չափանիշներով, բայց միևնույն ժամանակ նա ամրկազմ ու ջլոտ էր:

9. Աշխարհի տարբեր պատմիչներ ընդունում են, որ հենց Մակեդոնացին է պատմության ամենանշանավոր զորավարն ու զավթողը:

10. Ալեքսանդրը չի պարտվել ոչ մի ռազմական արշավում:

11. Ալեքսանդրի զինվորները կիրառում էին գերթեթև ու կտորից պատրաստված, բայց ամուր զրահներ:

12. Ալեքսանդրի մարտավարական սխեմանրը ուսումնասիրում են մինչ օրս՝ տարբեր ռազմական ակադեմիաներում և այլ ԲՈՒՀ-երում աշխարհի բոլոր ծայրերում:

13. Ալեքսանդրն իր անունով կոչել է ավելի քան 70 քաղաք և 1 քաղաք էլ անվանակոչել է իր ձիու անունով:

14. Ալեքսանդրն աչքի էր ընկնում բուռն ու պոռթկուն բնավորությամբ:

15. Մակեդոնացին մեծ ձիրգ էր ցուցաբերում գիտությունների և փիլիսոփայության հանդեպ և շատ էր սիրում կարդալ:

16. ալեքսանդրը մեծ փիլիսոփա Արիստոտելի սանն էր:

17. Նա միշտ իր բանակի առաջին շարքերում էր ու դեմքով գիտեր իր ամեն զինվորի:

18. Արիստոտելի շատ աշակերտներ, ովքեր սովորում էին Ալեքսանդրի հետ, հետագայում նրա մտերիմ ընկերներն ու գեներալները դարձան և նրանց հաճախ անվանում էին «Կոմպանիոններ»:

19. Ալեքսանդրի հայրն ուներ 7 կին, իսկ ինքը՝ Ալեքսանդրն ուներ երեքը. Ռոկսանան, Պարիսատիդան և Ստատիրան:

20. Ալեքսանդրը խորամանկ և հեռատես քաաղաքական գործիչ էր, իսկ նրա «բաժանիր և տիրիր» սկզբունքն ապրում է մինչ օրս: Նա գրեթե միշտ իր գրաված հողերի կառավարիչ էր նշանակում տեղի բնիկ ժողովրդի ներկայացուցիչներից:

21. Ժամանակակից պատմաբաններն ասում են, որ Ռոկսանան համարվում էր իր ժամանակի ամենագեղեցիկ կանանցից մեկը Ասիայում և Ալեքսանդրը նրան կնության էր վերցրել սիրելով:

22. Ալեքսանդրը երկու որդի ուներ՝ Ալեքսանդր 4-րդ Մակեդոնացի (Ռոկսանայից) և Հերակլես Մակեդոնացի (Բարսինայից): երկու երեխաներին էլ սպանեցին, մինչ չափահասության հասնելը:

23. Ալեքսանդրը շատ դաժան էր: 16 տարեկանում նա ճնշեց մի ապստամբություն՝ գլխովին ոչնչացնելով ապստամբած քաղաքի բնակչությունը:

24. Ալեքսանդրը սրբորեն հավատում էր այն սկզբունքին, որ մի անգամ դավաճանողը կդավաճանի նորից և միշտ մահապատժի էր ենթարկում անգամ իր կողմն անցած դավաճաններին:

25. Ալեքսանդրի ձիու անունը Բուցեֆալ էր, ինչը նշանակում է «Ցլագլուխ»: Բուցեֆալը նրա հավատարիմ ուղեկիցն էր մինչև Հնդկաստանի արշավանքը:

26. Նրա անսպասելի մահից հետո, Ալեքսանդրի բոլոր արյունակից բարեկամները սպանվեցին և Մակեդոնացու տոֆմը հանգեց:

27. Ալեքսանդրը հմուտ հոգեբան էր և թույլ տալով նամակագրություն հարազատների հետ, նա գտնում էր իր զորքի բոլոր թույլ օղակները: Ըստ էության նա առաջին ռազմական գրաքննիչն էր պատմության մեջ: