Հին Հռոմ

Հին Հռոմ (լատիներեն՝ Roma antiqua), Հին աշխարհի առաջավոր պետություններից մեկը, իր անվանումն ստացել է Հռոմ քաղաքից, իսկ քաղաքն իր հերթին անունն ստացել է Հռոմուլոսից, ով իր եղբայր Հռեմոսի հետ հիմնադրել է Հռոմը։ Հին հռոմեական քաղաքակրթության վրա որոշակի ազդել են հին հույների և էտրուսկների մշակույթները։ Կայսրությյան հզորության գագաթնակետը եղել է մ.թ.ա. 2-րդ դարում, երբ որ Հռոմը գրավել էր ժամանակակից Շոտլանդիայի հյուսիսից մինչև Եթովաիայի հարավ և Հայաստանի արևելքից մինչև Պորտուգալիայի արևմուտքն ընկած տարածքները։ Հին Հռոմի պատմությունը բաժանվում է երեք շրջանի՝

  • Թագավորական շրջան (մ.թ.ա. 754/753 — մ.թ.ա. 510/509)
  • Հանրապետական շրջան (մ.թ.ա. 510/509 — մ.թ.ա. 30 կամ 27)
  • Կայսերական շրջան (մ.թ.ա. 30 կամ 27- 395)

Թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 754/753 _ մ.թ.ա. 510/509) ձևավորվել են հռոմեական ժողովուրդը, հռոմեական. պետական կարգը, կարևոր որոշումները ընդունել է ժողովրդական ժողովը, ընտրել թագավորին, որին կից ստեղծվել է պետական խորհուրդը՝ Ծերակույտը։

Հանրապետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 510/509 _ մ.թ.ա. 30 կամ 27) Հ. կառավարել են կոնսուլները, պահպանվել են ժողովրդական ժողովը և Ծերակույտը։ Հռոմը մինչև III դ. կեսը նվաճել է ամբողջ Իտալիան, հետագայում՝ Սիցիլիան, Հյուսիսային Աֆրիկայի ընդարձակ շրջանները, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիայի արևմտյան շրջանները և դարձել միջերկրածովյան խոշոր տերություն։ Մ.թ.ա. III-II դդ. վերջնականապես ձևավորվել է երկու դասակարգ՝ ստրուկներ և ստրկատերեր։ Դասակարգերի և հասարակական տարբեր խմբերի միջև պայքարը, քաղաքացիական պատերազմները քայքայել են հանրապետական կարգը։ Մ.թ.ա. 30-ին Օգոստոս Օկտավիանոսը դարձել է հռոմեական պետության միանձնյա ղեկավար, իսկ մ.թ.ա.27-ին ստացել արտակարգ իշխանություն՝ փաստորեն հիմնելով կայսրություն։

Կայսերական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 30 կամ 27-ից) Հռոմը հասել է իր տարածքի առավելագույն ընդարձակմանը։ Սակայն արտաքին պատերազմները, ստրկատիրական կարգի քայքայումը հանգեցրել են կայսրության թուլացմանը։

395-ին կայսրությունը բաժանվել է երկու մասի՝ Արևմտյան Հռոմեական կայսրության(Հռոմ կենտրոնով) և Արևելյան Հռոմեական կայսրության(Բյուզանդիոն կենտրոնով), իսկ 476-ին Արևմտյան Հռոմեական կայսրությունը կործանել են գերմանական ցեղերը։

Հռոմի պայքարը Սելևկյանների պետության դեմ նպաստել է այն բանին, որ մ.թ.ա. II դ. սկզբին հայկական պետությունները՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն վերականգնել են իրենց անկախությունը։ Հետագայում Հռոմը հայկական պետությունների նկատմամբ վարել է նվաճողական քաղաքականություն։ Միհրդատյան պատերազմների (մ.թ.ա.89-մ.թ.ա.63) ժամանակ, մ.թ.ա. 69-ին, զորավար Լուկիոս Լուկուլլոսը ներխուժել է Մեծ Հայք, սակայն շուրջ երկամյա պատերազմում պարտություն կրել Տիգրան Բ-ից։

Մ.թ.ա. 66-ին հռոմ. զորավար Գնեոս Պոմպեոսը Տիգրան Բ-ի հետ կնքել է Արտաշատի պայմանագիրը։ Միհրդատյան պատերազմները հաջողությամբ ավարտած Պոմպեոսը  կատարել է վարչական փոփոխություններ. Փոքր Հայքը տվել է իր դաշնակից գաղատների առաջնորդ Դեիոտարոսին, Կոմմագենեն՝ Անտիոքոս Սելևկյանին, իսկ Ծոփքը՝ Կապադովկայի թագավոր Արիոբարզանին։ Այնուհետև հռոմեական գործիչները (Մարկոս Կրասոս, Մարկոս Անտոնիոս) ձգտել են Հայաստանն ու նրա զին. ուժերն օգտագործել Պարթևաստանի դեմ պայքարում, սակայն Արտավազդ Բ արքան կարողացել է պահպանել Մեծ Հայքի ինքնուրույնությունը։

Դրանից դժգոհ Անտոնիոսը մ.թ.ա.34 թ. ներխուժել է Մեծ Հայք, գերել Արտավազդ Բ-ին, տարել Եգիպտոս և մ.թ.ա. 31-ին գլխատել։ Հռոմ. առաջին կայսր Օգոստոսը և նրա հաջորդները ձգտել են Մեծ Հայքն իրենց ազդեցությանը ենթարկել դրածո թագավորների միջոցով։ Կայսր Ներոնի գահակալության տարիներին (54-68), մի կողմից՝ Հռոմի, մյուս կողմից՝ Հայաստանի ու Պարթևաստանի միջև տեղի ունեցած պատերազմի (54-64) հետևանքով՝ Հռոմը ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, որտեղ թագավոր է հռչակվել Տրդատ Ա (տես Հռանդեայի պայմանագիր, 64 թ.)։ 114-ին կայսր Տրայանոսը ներխուժել է Մեծ Հայք և այն հռչակել հռոմեական նահանգ։ Կայսր Ադրիանոսը (117-138), սակայն չկարողանալով Մեծ Հայքում պահպանել Հռոմի գերիշխանությունը, 117-ին ճանաչել է նրա անկախությունը։ Կայսր Մարկոս Ավրելիոսի ժամանակ (161- 180), հռոմա-պարթևական պատերազմի հետևանքով, Մեծ Հայքը դարձել է Հռոմից կախյալ թագավորություն։ Սակայն նրա հաջորդների ժամանակ հայկական զորքերը հետ են մղել կայսր Կարակալլայի (211- 217) հարձակումը և վերականգնել երկրի ինքնուրույնությունը։ Պարսկաստանում Սասանյանների արքայատան հաստատումից (226) հետո, երբ սրվել են հայ-պարսկ. հարաբերությունները, Մեծ Հայքը գերազանցապես դաշնակցել է Հ-ին։ Կայսր Հովիանոսը (363_364), դավաճանելով հռոմա-հայկ. դաշնակցությանը, պարսիկներին է զիջել Միջագետքի տիրույթները, Մեծ Հայքի Աղձնիք, Մոկք, Կորդուք նահանգները ևն տարածքներ (տես Ամոթալի դաշնագիր 363)։ Հռոմա-պարսկական հակամարտությունները, ի վերջո, լուծվել են Մեծ Հայքը բաժանելու (387) միջոցով։ Հռոմեական մշակույթը, որն իր մեջ ներառել է նաև հունականի և հելլենիստականի տարրերը, մեծ ազդեցություն է թողել եվրոպ. մշակույթի վրա։ Մ.թ.ա. II դ. սկզբից մինչև մ.թ. 395-ը Հ-ի և Հայաստանի միջև զարգացել են նաև առևտրական, մշակութային կապեր, տեղի է ունեցել ռազմական արվեստների փոխազդեցություն։

Մայրենի մեր դիրեկտորը

Մեր դիրեկտորը

18-ը նոյեմբերի, ուրբաթ

Այսօր Կորետտին շատ ուրախացավ, մեր ստուգողական աշխատանքի ժամին եկել էր նրա անցյալ տարվա ուսուցիչը` Կոատտին։

Մի բարձրահասակ, գանգուր մազերի խուրձը գլխին, սև շքեղ մորուքով, խոշոր մուգ աչքերով ու որոտաձայն մի մարդ է նա։ Միշտ սպառնում է, թե իր աշակերտներին ծվեն-ծվեն կանի ու օձիքը հավաքած ոստիկանատուն քարշ կտա. նա ամեն ինչ անում է աշակերտներին վախեցնելու համար, բայց իրոք ոչ մեկին ոչ մի անգամ չի պատժում և միայն աննկատելի ժպտում է քթի տակ։ Մեր դպրոցում ընդամենը ութ ուսուցիչ կա, որոնց թվում Կոատտին և փոքրիկ անմորուս օգնականը, որը տեսքով կարծես տղա լինի։ Չորրորդ դասարանի կաղ ուսուցիչը միշտ փաթաթված է մեծ բրդյա շարֆով և շարունակ գանգատվում է ինչ-որ հիվանդությունից։ Այդ հիվանդությունը նա ստացել է դեռևս այն ժամանակ, երբ ուսուցիչ է եղել գյուղական խոնավ մի դպրոցում, ուր պատերից ջուր է հոսել։

Չորրորդ դասարանի մյուս ծեր ու ճերմակահեր ուսուցիչը առաջներում ուսուցիչ է եղել կույրերի դպրոցում։ Իսկ շեկ բեղիկներով ուսուցչին, որը միշտ հագնվում է լավ ու ակնոցներ է կրում, մենք «փաստաբանիկ» ենք ասում, որովհետև դպրոցում աշխատելով հանդերձ, նա ավարտել էր իրավաբանական բաժանմունքն ու դիպլոմ ստացել։ Բացի այդ, գրել էր մի գիրք, թե ինչպես պետք է սովորեցնել գրել։

Մեզ մարմնամարզություն է դասավանդում Գարիբալդիի[3] զորաբանակում կռված նախկին մի զինվոր։ նրա կրծքին կա մի սպի, որ ստացել է Միլացցոյի[4] մոտ տեղի ունեցած ճակատամարտում։

Մեր դիրեկտորը բարձրահասակ է, ճաղատ, ոսկե շրջանակ ունեցող ակնոց ունի և կրծքին իջնող ալեխառն մորուք։ Միշտ ոտից գլուխ սև է հագնում և կոճկում բոլոր կոճակները։ Նա այնքան բարի է, որ երբ աշակերտները հանցանքի համար սարսափից դողալով նրա առանձնասենյակն են մտնում, երբեք չի գոռգոռում, այլ բռնում է նրանց ձեռքը և սկսում համոզել, որպեսզի այլևս նման բան չանեն, որպեսզի նրանք զղջան իրենց արարքը և խոստանան միշտ լավը լինել։ Նա այնպես համոզիչ է խոսում և այնպիսի մեղմ ձայնով, որ բոլորը նրա առանձնասենյակից դուրս են գալիս կարմրած աչքերով և ավելի շփոթված, քան եթե պատժված լինեին։ Ես խղճում եմ դիրեկտորին, նա միշտ ուրիշներից շուտ է լինում դպրոցում, առավոտյան ընդունում է աշակերտներին և բացատրվում ծնողների հետ, իսկ երեկոյան, երբ դասատուներն արդեն գնում են տուն, նա դեռ պտտվում է դպրոցի շուրջը, նայում, թե արդյոք աշակերտները չե՞ն կպչում կառեթների պոչից և ուշանում փողոցում չարաճճիություն անելու կամ պայուսակները ավազով ու քարերով լցնելու համար։ Ամեն անգամ, երբ նա, բարձրահասակ ու ոտից գլուխ սև հագած երևում է փողոցի անկյունից, մայթին խաղացող տղաների մի ամբողջ երամ ցրիվ է գալիս դես ու դեն, վայր գցելով իրենց գրիչներն ու քարերը, իսկ նա, բարի ու տխուր արտահայտությունը դեմքին, հեռվից մատ է թափ տալիս երեխաների վրա։

— Ոչ ոք չի տեսել նրան ժպտալիս,— ասաց մայրիկս,— այն ժամանակից ի վեր, ինչ զոհվել է կամավոր բանակ մեկնած նրա որդին։ Որդու լուսանկարը միշտ նրա աչքի առաջ է, իր առանձնասենյակի սեղանին դրված։ Այդ դժբախտությունից հետո դիրեկտորը կամեցել է հեռանալ դպրոցից և արդեն թոշակի անցնելու համար դիմում գրել, որ դրված է եղել նրա սեղանին, բայց օր-օրի հետաձգել է ուղարկել, որովհետև ափսոսում էր բաժանվել երեխաներից։ Օրերս իմ հայրը մտել է նրա առանձնասենյակը և, իմանալով նրա վճռի մասին, ասել.

— Ափսո՜ս որ հեռանում եք մեզնից, սինյոր դիրեկտոր։

Այդ րոպեին առանձնասենյակ է մտել մի անծանոթ տղամարդ` երեխայի հետ միասին, որին մի ուրիշ դպրոցից պետք է տեղափոխեին մերը` բնակարանը փոխելու պատճառով:

Երեխային տեսնելուն պես դիրեկտորը ցնցվել է զարմանքից, մի քանի վայրկյան աչքն առանց կտրելու նայել տղային, շուռ եկել սեղանին դրված լուսանկարի կողմը, ու նորից աչքերը հառել տղային։ Հետո տղային մոտեցրել է իրեն և ստիպել բարձրացնել դեմքը։ Տղան երկու կաթիլ ջրի պես նման էր դիրեկտորի զոհված տղային։

Վերջապես դիրեկտորն ասել է. «Լա՜վ»,— գրանցել է նորեկին, հրաժեշտ տվել հորն ու տղային ու մտքի մեջ ընկել։

— Ափսոս, որ դուք հեռանում եք,— կրկնել է հայրս այդ րոպեին։

Այդ ժամանակ դիրեկտորը վերցրել է պաշտոնաթող լինելու իր խնդրագիրը, պատռել և ասել.

— Ես մնում եմ։

 

  • Բառային աշխատանք բառարանով.

Խուրձ- Հնձած հացաբույսի՝ խոտի ևն կապուկ

Որոտաձայն- Որոտի ձայն

Սպառնալ- Սպառնալիքով որևէ բանից զգուշացնել՝ նախազգուշացնել,

ծվեն-ծվեն անել- Պատառոտել, պատառ-պատառ անել

օձիք- Հագուստի վզի մասի կտրվածքը

ճաղատ-Գլխի մազերը թափված, քաչալ, լերկ գլխով

ալեխառն- Սպիտակի հետ խառն, սպիտակախառն

վճիռ- Դատարանի որոշումը քրեական կամ քաղաքացիական գործի մասին

  • Համեմատիր պատմվածքի դիրեկտորին մեր կրթահամալիրի տնօրենի հետ:

Մեր տնորենը շատ բարի է,  բաըց և խիստ է: Նա պատժում էր նրանց, ովքեր որ իրենց վատ Էին պահում, բայց նա բոլորիս էլ սիրում է: Նա պատժում էր երեխաներին, որ նրանք հաջորդ անգամ այդպիսի արարք չանեն: Պատվածքի տնօրենի հետ ես համամիտ չեմ, որովհետև նա չէր պատժում երեխաներին: Երեխաներ կան, որ նկատողությունից հետո հասկանում են, որ սխալ արարք են արել, բայց երեխաներ կան, որ պետք է պատժվեն, որ հասկանան իրենց արարքը:

  • Ինչպիսի՞ն կլինի կրթահամալիրը, եթե մի օր տնօրենը որոշի հեռանալ դպրոցից:

Առանց տնօրենի մեր կրթահամալիրը անկառավարելի կլինի: Բոլորը կանեն այնպիսի արարքներ, որը իրենց իրավունքներից  դուրս  է: Չեն լսի ոչ ոքի և չեն պատժվի ու այդ նույն արարքը նորից կանեն:

 

Մայրենի Իմ ընկեր Կորետտին

Իմ ընկեր Կորետտին

13-ը նոյեմբերի, կիրակի

Հայրս ներեց ինձ, բայց ես դեռևս շատ տխուր էի։ Մայրիկս ինձ ուղարկեց մեր բարապանի մեծ տղայի հետ փողոցում զբոսնելու:

Մենք արդեն անցել էինք ճանապարհի կեսը և հավասարվել մի խանութի, որի դռան մոտ սայլակ էր կանգնած, երբ հանկարծ իմ անունը տվին։ Ետ նայեցի։ Կորետտին էր, իմ համադասարանցին, նույն դարչնագույն ֆուֆայկան հագին ու կատվամորթե բերետը գլխին, քրտնաթոր և ուրախ, գրկին՝ մի կապուկ փայտ։ Սայլի վրա կանգնած մարդը մեկը մյուսի հետևից նրան էր տալիս փայտի կապուկները։ Տղան վերցնում ու տանում էր հոր խանութը։

— Ի՞նչ ես անում, Կորետտի,— հարցրի ես։

— Մի՞թե չես տեսնում,— պատասխանեց նա, ձեռքը մեկնելով հերթական փայտի կապուկին,— դասերս եմ սովորում։

Ես ծիծաղեցի։ Բայց նա լուրջ էր խոսում և, հերթական կապուկը ուսին դնելով, վազելով մրմնջում էր. «Բայի խոնարհում կոչվում է… նրա փոփոխությունը դեմքով… դեմքով… թվով…»։ Նա հասցրեց արդեն ցած գցել կապուկը, «…կախված ժամանակից… ժամանակից… որին վերաբերում է գործողությունը»։— Այստեղ նա վերադարձավ սայլի մոտ նոր կապուկ վերցնելու, «…կախված եղանակից, որով արտահայտված է գործողությունը…»։

Դա վաղվա մեր քերականության դասն էր։

— Տեսնում ես,– ասաց նա,– զուր ժամանակ չեմ կորցնում։ Հայրս մշակների հետ գնացել է գործով, մայրս հիվանդ է, և ես ստիպված եմ բեռնաթափել սայլը։ Հետն էլ կրկնում եմ քերականությունը։ Այսօր դժվար դաս են տվել, գլուխս չի մտնում… Հայրս ասաց, որ կվերադառնա ժամը յոթին և այն ժամանակ կտա ձեր փողը,– ավելացրեց նա, դիմելով սայլապանին։

Սայլը մեկնեց։

— Մի րոպեով խանութ մտիր,— ասաց ինձ Կորետտին։

Ներս մտա։ Դա փայտով ու ցախով լի մի սենյակ էր։ Անկյունում մեծ կշեռք էր դրված։

— Այսօր, քեզ ասեմ, դժվար օր էր,— շարունակեց Կորետտին,— և ես ստիպված եմ դասերս ընդհատումներով պատրաստել, հենց սկսեցի նախադասություններ գրել, գնորդներ եկան, հենց նոր էի կրկին նստել գրելու, երբ սայլը եկավ։ Այսօր առավոտյան արդեն երկու անգամ վազել եմ Վենետիկի հրապարակ, ուր գտնվում է փայտի շուկա: Հոգնածությունից ոտքերս իմս չեն, ձեռքերս էլ են ուռել:Վատ կլիներ բանս, եթե նկարչությունից էլ դաս տված լինեին,— Այս ասելիս, Կորետտին ավում էր աղյուսե հատակին թափված չոր տերևներն ու տաշեղները։

— Իսկ որտե՞ղ ես գրում, Կորետտի,— հարցրի ես:

— Իհարկե, ոչ այստեղ,– պատասխանեց ՚ևա։– Արի տես։– Եվ նա ինձ տարավ խանութի ետևում գտնվող սենյակը, այդ փոքր սենյակը միաժամանակ և՛ խոհանոց էր, և՛ ճաշասենյակ։ Պատի մոտ սեղան էր դրված, վրան գրքեր կային ու տետրակներ, որոնցից մեկը բացված էր։

— Դեռ չէի ավարտել երկրորդ հարցի պատասխանը,—,ասաց նա,— «Կաշվից պատրաստում են կոշիկներ, գոտիներ… հիմա կավելացնեմ «ճամպրուկներ»,— և, վերցնելով գրիչը, իր գեղեցիկ ձեռագրով սկսեց գրել:

— Այստեղ որևէ մեկը կա՞,— այդ րոպեին լսվեց խանութից։ Մի կին էր եկել փայտ գնելու։

— Գալիս եմ,— ձայն տվեց Կորետտին, դուրս թռավ սենյակից, կշռեց փայտը, ստացավ դրամը, վազեց դեպի անկյունը, մատյանի մեջ գրանցեց ստացած գումարը և վերադարձավ իր աշխատանքին, ասելով,— տեսնենք կհաջողվի՞ ավարտել նախադասությունը,— ու գրեց, . «ճամփորդական պայուսակներ, զինվորների համար ուսապարկեր…»։

— Վա~յ,— հանկարծ գոչեց նա,— սուրճը եփեց,— ու վազեց վառարանի մոտ սրճամանը կրակի վրայից վերցնելու։

— Սուրճը մայրիկիս համար է,— ասաց նա,— ստիպված եղա եփել սովորել։ Սպասիր, միասին տանենք մայրիկիս, նրա համար հաճելի կլինի քեզ տեսնել։ Արդեն վեց օր եղավ, ինչ նա անկողնում է… Բայի խոնարհումը… Ես միշտ մատներս այրում եմ այս սրճամանը վերցնելիս… էլ ինչ ավելացնեմ զինվորների ուսապարկերին։ Այստեղ հարկավոր է ինչ-որ բան գրել, բայց միտքս ոչինչ չի գալիս… Գնանք մայրիկիս մոտ։

Նա բաց արեց դուռը, և մենք մտանք մի ուրիշ փոքրիկ սենյակ։

Մեծ մահճակալին պառկել էր Կորետտիի մայրը։ Գլուխը փաթաթված էր սպիտակ գլխաշորով։

— Ահա սուրճը, մայրիկ,— ասաց Կորետտին, գավաթը նրան մեկնելով,— իսկ այս տղան մեր դասարանից է։

— Ի՜նչ բարի եք, սինյորինո, որ եկել եք հիվանդիս այցելության,— ասաց նա։

Այդ ժամանակ Կորետտին ուղղեց մոր մեջքի տակ դրած բարձը և վերմակը, փայտ նետեց վառարանը ու կատվին քշեց վառարանի վրայից։

—Ձեզ այլևս ոչինչ պետք չէ՞, մայրիկ,— հարցրեց նա, առնելով դատարկ գավաթը մոր ձեռքից։— Երկու գդալ դեղը խմե՞լ եք։ Երբ վերջանա, նորից կվազեմ դեղատուն։ Փայտը դատարկված է։ ժամը չորսին միսը կդնեմ կրակին, ինչպես ասել եք, իսկ երբ գա յուղ վաճառողը, ես նրան կտամ ութ սոլդո։ Ամեն ինչ կարգին կլինի, չանհանգստանաք։

— Շնորհակալ եմ, տղաս,— պատասխանեց մայրը։— Խեղճ տղա, ստիպված ես ամեն ինչի մասին հոգ տանել։

Մայրն ինձ առաջարկեց մի կտոր շաքար, իսկ հետո Կորետտին ցույց տվեց հոր նկարը զինվորի համազգեստով, արիության մեդալը կրծքին, որ նա ստացել էր 1866 թվականին արքայազն Ումբերտոյի բանակում, նույն դեմքն ուներ նա, ինչ որ որդին, նույն վառվռուն աչքերը, և նույն ուրախ ժպիտը։

— Վերադառնանք խոհանոց, ես մտաբերեցի, թե էլի ինչ են պատրաստում կաշվից,— ասաց Կորետտին ու տետրակում գրեց, «և ձիասարք»։— Մնացածը կավարտեմ երեկոյան, ուշ կպառկեմ քնելու։ Ի՜նչ երջանիկ ես, որ կարող ես պարապ ել ու դեռ ման գալ ուզածիդ չափ։

Ինչպես միշտ, նա ուրախ ու ժիր վերադարձավ խանութ, սկսեց փայտերը մեկը մյուսի ետևից դնել իշոտնուկին ու սղոցել, ասելով.

— Սա իմ մարզանքն է։ Եվ ոչ թե՝ «Ձեռքերն առաջ, ձեռքերը վե՛ր»։ Ուզում եմ մինչև հայրիկիս գալը այս բոլոր փայտերը սղոցած լինեն, ա՛յ թե կուրախանա։ Միայն վատ է, որ փայտը սղոցելուց հետո ես այնպիսի «դ» և «ու»եմ գրում, որ ինչպես ուսուցիչն է ասում, օձի են նմանվում։ Բայց ինչ արած։ Ես նրան կասեմ, որ ստիպված եմ եղել աշխատել ձեռքերով։ Կարևորն այն է, որ մայրիկս շուտ առողջանա։ Այսօր, փառք Աստծու, լավ է։ Քերականության մի մասը առավոտյան կսովորեմ, աքաղաղների հետ վեր կկենամ։ Ահա և փայտով լի սայլը, դե ես գործի անցա։ Լիքը բարձած սայլը կանգ առավ խանութի առաջ։ Կորետտին դուրս վազեց սայլապանի հետ խոսելու և նորից վերադարձավ։

— Այժմ ես զբաղված կլինեմ,— ասաց նա։— Ցտեսություն, մինչև վաղը։ Ինչ լավ է, որ եկար ինձ մոտ, դե, իսկ այժմ գնա զբոսնիր, բախտավոր տղա։

Նա սեղմեց ձեռքս և սկսեց ձողանները սայլից խանութ կրել։ Նրա պայծառ դեմքը շառագունել էր կատվամորթե գլխարկի տակ, և այնպիսի ճարպկությամբ էր գործ անում, որ հաճելի էր նրան նայելը։

«Բախտավոր տղա»,— ասաց ինձ։ Օ՜, ո՛չ, Կորետտի, ո’չ։ Դու ինձնից ավելի բախտավոր ես, որովհետև դու սովորում և աշխատում ես ավելի շատ, քան ես, որովհետև դու ավելի շատ ես օգնում քո ծնողներին, որովհետև դու ինձնից լավն ես, հարյուրապատիկ չափը, դու իսկակա՛ն կտրիճ ես։

 

  • Բախտավոր տղա արտահայտությունը ինչ էր նշանակում Կորետտիի համար, Էնրիկոյի համար. դու՞ որ տարբերակը կընտրեիր.ինչու:՞

Կորետին Էնրիկոյին բախտավոր տղա է համարում քանի որ նա ոչ մի բանի կարիք չուներ նա ստիպված չեր կերակրել ծնողներին աշխատել:

 

Ածխագործն ու սինյորը

Ոչ, Գարրոնեն երբեք չէր ասի այն, ինչ երեկ ասաց Կարլո Նոբիսը։ Կարլոն քիթը սոսկալի ցցում է, որովհետև նրա հայրը մի երևելի սինյոր է բարձրահասակ, սև մորուքով ու խիստ լուրջ։ Ամեն օր ինքն է որդուն դպրոց բերում։ Երեկ առավոտյան Կարլոն կռվեց դասարանի ամենափոքր տղաներից մեկի` ածխագործի որդի Բետտիի հետ, և, չիմանալով թե ինչպես ավելի ծանր վիրավորի նրան, չնայած ինքն էր ամեն ինչի մեղավորը, կոպիտ կերպով գոռաց, «Քո հայրը աղքատ է»։ Բետտին այնպես կարմրեց, որ աչքերը արցունքով լցվեցին, բայց ոչինչ չպատասխանեց, իսկ տուն վերադառնալով ամեն ինչ պատմեց հորը։ Նրա հայրը, ՚՚ բարձրահասակ, ածխի փոշուց ամբողջովին սևացած մի մարդ, ետճաշյա ընդմիջումից հետո տղայի ձեռքը բռնած անձամբ եկավ դպրոց և գանգատվեց ուսուցչին։ Մինչ նա խոսում էր, դասարանում բացարձակ լռություն էր տիրում։ Կարլո Նոբիսի հայրը, որը, ինչպես միշտ, օգնում էր որդուն վերարկուն հանել, դասարանի դռան մոտ կանգնած լսեց իր անունը և բացատրություն պահանջեց։

— Ահա այս բանվորը եկել է գանգատվելու ձեր տղայից, որը նրա որդուն ասել է. «Քո հայրն աղքատ է»,— բացատրեց ուսուցիչը։

Նոբիսի հայրը հոնքերը կիտեց ու թեթևակի կարմրեց։ Հետո հարցրեց Կարլոյին.

— Դա ճի՞շտ է, դու այդպե՞ս ես ասել։

Կարլոն կանգնել էր դասարանի մեջտեղը, երես առ երես փոքրիկ Բետտիի հետ, գլուխը խոնարհած ու ոչինչ չէր պատասխանում։ Այդ ժամանակ հայրը բռնեց նրա արմունկից և, այնքան մոտեցնելով Բետտիին, որ նրանք դիպչում էին իրար, հրամայեց.

— Ներողությո՛ւն խնդրիր։

Ածխագործը կամեցավ կանխել այդ, քրթմնջալով. «Ո՛չ, ո՛չ», բայց սինյորը չլսեց նրան ու կրկնեց.

— Ներողությո՛ւն խնդրիր, ներողությո’ւն խնդրիր, կրկնիր ասածս.«Ներիր ինձ այն վիրավորական, անմիտ ու անազնիվ խոսքերի համար, որ ասել եմ քո հոր մասին, իմ հայրը պատիվ կհամարի սեղմել նրա ձեռքը»։

Ածխագործը այնպիսի մի շարժում արեց, կարծես ուզում էր ասել րկավոր չէ: Բայց սինյորը չլսեց նրան, վերջապես Կարլոն, հայացքը գետնից չկտրելով, դանդաղ արտաբերեց.

— Ներիր ինձ այն վիրավորական… անմիտ… ու անազնիվ խոսքերի համար, որ ասել եմ քո հոր մասին։ Իմ հայրը… պատիվ կհամարի սեղմել նրա ձեռքը։

Այդ ժամանակ սինյորը ձեռքը մեկնեց ածխագործին, որը ամուր սեղմեց այդ ձեռքը։

— Շնորհ արեք, խնդրեմ,— շարունակեց սինյորը, դիմելով ուսուցչին,— այս երկու տղային նստեցրեք, խնդրեմ, իրար մոտ։

Այդ ժամանակ մեր ուսուցիչը Բետտիին կարգադրեց նստել Նոբիսի հետ մի նստարանի, և երբ նրանք նստեցին, Նոբիսի հայրը գլուխ տվեց ու գնաց, իսկ ածխագործը կանգնեց ևս մի քանի վայրկյան մտախոհ նայելով իրար կողքի նստած երկու տղաներին։ Հետա մոտեցավ նրանց սեղանին, զարմանալի քնքշությամբ ու խղճահարությամբ նայեց Կարլոյին, կարծես ինչ-որ բան էր ուզում ասել, բայց ոչինչ չասաց։ Հետո ձեռքը մեկնեց, ասես ուզում էր տղայի գլուխը շոյել, բայց չհամարձակվեց անել այդ և միայն իր կոպիտ մատներով դիպավ նրա մազերին։ Հետո ուղղվեց դեպի դուռը, մի անգամ էլ շուռ եկավ, նայեց Կարլոյին ու դուրս եկավ։

— Երբեք չմոռանաք այն, ինչ տեսաք հիմա, տղանե՛ր,— ասաց ուսուցիչը,— սա ձեր ամենալավ դասն էր ամբողջ ուսումնական տարում։

 

  • Վերլուծեք հոր արարքը: Ճիշտ պատիժ էր ընտրել. Ինչու՞

Կարծում եմ հայրը շատ ճիշտ պատիժ ընտրեց, եթե բոլորի ներկայությամբ ստորացրել էր, ապա պետք է բոլորի ներկայությամբ էլ ներողություն խնդրեր: Բայց ես կարծում եմ, որ Նոբիսի հայրը լավ չի դաստիարակում իմ տղային, հակառակ դեպքում նա այդքան մեծամիտ ու դաժան չէր մեծանա:

  • Լավ դաս ասելով՝ ուսուցիչն ինչ ի նկատի ուներ:

Ուսուցիչը հասկացրեց մյուս բոլոր աշակերտներին, որ նման վերաբերմունքը խիստ պատժվում է` անկախ նրանից  հայրիկդ հարուտ է թե ոչ:

 

Homework

 

Ex 2. Pg 30

I haven’t got many homework today.

John hasn’t got many CDs.

There aren’t many cars in the street.

There is a lot of sugar in the bowl.

Are there many apples on the tree?

Jane has got much money in her purse.

Is there much bread in the cupboard?

Are there many children in the park?

We are early. We have a lot of time.

 

 

Ex 3. Pg 30

2-A, 3-C, 4-B, 5-A, 6-B, 7-C, 8-A

 

Ex 4 pg 30

2) how many, 3) how much, 4) much, 5)much, 6) a lot of, 7) much ,

Մաթեմատիկա 25.11.2016

25.11.2016
Առաջադրանքներ(դասարանում)

1) Կատարե՛ք բազմապատկում.

ա) 3,81 ⋅ 2,95=11,2395
բ) 16,387 ⋅ 0,29=4,75223
գ) 0,782 ⋅ 0,55=0.4301

դ) 17,32 ⋅ 896,1=15520,45                                                                                                                           ե) 1,11 ⋅ 0,32=0,3552                                                                                                                                   զ)0,92 x 10,03=9,2276                                                                                                                               է) 0,1 ⋅ 0,001=0,0001                                                                                                                               ը) 23,57 ⋅ 8,192=193,0854                                                                                                                       թ) 17,17 ⋅ 17,17=294,8089

2) Կատարե՛ք բազմապատկում.                                                                                                      ա)12 ⋅ 0,36=4.32                                                                                                                                     բ)200 ⋅ 1,25=250                                                                                                                                         գ)5 ⋅ 66,99=334,95                                                                                                                                   դ)4 ⋅ 2,575=10,3                                                                                                                                           ե)77 ⋅ 0,98=75,46                                                                                                                                         զ)134 ⋅ 1,73=231,82                                                                                                                                   է)85 ⋅ 18,43=1566,55                                                                                                                                 ը)9 ⋅ 34,392=309,528                                                                                                                                 թ236 ⋅ 7,24=1708,64

3) Կատարե՛ք բազմապատկում.

ա) 7,31 ⋅ 2,06=15,0586

բ) 20,02 ⋅ (–11,99)=-240.0398

գ) 0,1 ⋅ 4,767=0.4767

դ) (–34,8) ⋅ (–0,348)=12,1104

ե) (–5,32) ⋅ (–2,2)=11,704

զ) 12,12 ⋅ 10,01=121,3212

Լրացուցիչ(տանը)

4) Կատարե՛ք բազմապատկում.
ա) 6,251 ⋅ 7=43,757
բ) 0,302 ⋅ 5=1,51
գ) 18,11 ⋅ 30=543,3
դ) 14,55 ⋅ 2=29,1                                                                                                                                           ե) 0,04 ⋅ 85=3,4                                                                                                                                           զ) 6,37 ⋅ 9=57,33                                                                                                                                           է) 7,86 ⋅ 12=94,32                                                                                                                                         ը) 12,5 ⋅ 80=1000                                                                                                                                       թ) 31,232 ⋅ 25=780,8
5) Ճանապարհորդը 4 ժ քայլել է 5,2 կմ/ժ արագությամբ և 3 ժ՝ 4,8 կմ/ժ

արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ է նա անցել։

1)5.2×4=20,8

2)3×4,8=14,4

3)20,8+14,4=35,2կմ

6) Կատարե՛ք գործողությունները և համեմատե՛ք արդյունքները.

ա) 3,76 ⋅ 0,1 > 10,26 ⋅ 0,03,
բ) 5,71 ⋅ 23 > 2,8 ⋅ 45,
գ) 1,92 ⋅ 8,4 >  17,5 ⋅ 0,8,                                                                                                                         դ) 4,25 ⋅ 11,1 >  56,8 ⋅ 0,2,                                                                                                                           ե) 0,705 ⋅ 9,43 < 8,99 ⋅ 0,77                                                                                                                     զ) 0,006 ⋅ 1000 < 100 ⋅ 0,083

աչք և տեսողություն

Մարդու աչքը շատ նուրբ և զգայուն համակարգ է։ Այն բազմաթիվ մասերից է  կազմված: Նրա բո­լոր մասերը գործում են խիստ փոխհամաձայնեցված։ Աչքի բիբը, կախված լուսավորությունից, փոխում է իր չափերը, կարգավորում է աչքի մեջ ընկնող լույսի քանակը։ Այդ ձևով աչքը հարմարվում է լուսավորու­թյանը։ Ակնաբյուրեղի կորության փոփոխությունների շնորհիվ մենք տեսնում ենք ինչպես հեռու, այնպես էլ մոտ գտնվող առարկաների հստակ պատկերները։ Աչքի մեջ ընկնող լույսը նախ բեկվում է եղջերաթա­ ղանթի վրա, ապա՝ ակնաբյուրեղում և ապակենման մարմնում։ Ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտ­վող առարկայի իրական, փոքրացված, շրջված պատ կերը: Տեսողական նյարդի օգնությամբ այդ պատկերը հաղորդվում է գլխուղեղին, և մարդու մոտ առաջանում է տեսողական զգացողություն։

Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։ Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորու­թյունը 25 սանտիմետր է։ Դա այն նվազագույն հեռավո­րությունն է, որից առարկայի մանրամասները կարելի է տեսնել առանց աչքը լարելու։ Մարդկանց մեծ մասը ծնվում է նորմալ տեսողու­թյամբ։ Սակայն ժամանակի ընթացքում շատ մարդ­կանց տեսողությունը վատանում է։ Առավել հաճախ տեսողության արատները զարգանում են տեսողու­թյան հիգիենան խախտելու պատճառով։ Տեսողությանը վնասում են անբավարար լուսա­վորության կամ չափազանց պայծառ լույսի պայման­ներում մանր առարկաներով աշխատանքը, պառկած կարդալը, գիրքը սխալ դիրքում պահած կարդալը։ Տեսողության առավել տարածված արատներից են կարճատեսությունը և հեռատեսությունը։ Տեսողության այդ արատների դեպքում կրում են համապատասխան ակնոց: Ակնոցը շտկում է տեսողության արատները:

Տեսողություն

Տեսողությունը (Տեսողական վերլուծիչ), պատկերների միջոցով ընկալելու ունակությունն է։ Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մեծ մասը (մոտավորապես 70-90%-ը) ընկալվում է տեսողության միջոցով։ Տեսողությունը պայմանվորված է հետևյալ ֆունկցիաներով՝ լուսազգացողություն, առարկայի ձևի և մեծության որոշում, առարկայի հեռավորության որոշում, շարժման ընկալում, գունային տեսողություն և բինոկուլյար տեսողություն։ Տեսողական վերլուծիչի ծայրամասային օրգանը աչքն է։

Լույսի բեկումը, ոսպնյակներ

download
Ջրով լցված բաժակի մեջ իջեցնենք մատիտը: Կողքից դիտելիս այնպիսի տպավորություն է, թե մատիտը կոտրված է: Այս հետաքրքիր երևույթի պատճառը լույսն է` լույսի բեկումը:
Երբ լույսի ճառագայթը մի թափանցիկ միջավայրից անցնում է մյուս թափանցիկ միջավայր, օրինակ` օդից ջրի մեջ, ջրի մակերևույթի վրա` անկման կետում, այն բեկվում է և փոխում ուղղությունը:
Լույսի բեկման անկյունը կազմված է բեկված ճառագակթով և երկու միջավայրերի բաժանման սահմանագծին լույսի անկման կետում տարված ուղղահայացով:
Լույսն օդից ջրի կամ ապակու մեջ անցնելիս ճառա­գայթիբեկմանանկյունը փոքր է անկման անկյունից։ Հակառականցմանդեպքում, երբ լույսը խիտ միջա­վայրից անցնում էնոսրմիջավայր, բեկման անկյունը մեծ է լինում անկմանանկյունից։
 
Անապատներում երբեմն մարդիկ հեռվում տեսնումենիրականում գոյություն չունեցող լճեր, կամ այլպատկերներ։ Ծո­վերի ափերից դիտվում են օդում կախվածնավեր և անիրականայլ պատկերներ։ Այսպիսիօդատեսիլները բացատրվում են լույսիբեկմանօրինաչափություննե­ րով։ Լույսն ուղղագիծ էտարածվումմիայն համասեռ միջավայրում։ Երբ օդըտաքանում էանհավասարա­չափ, այն դառնում էանհամասեռ միջավայր։Լույսի ճառագայթներն օդի միշերտից մյուսի մեջ անցնելուժամանակ բեկվում են և փոխումիրենց տարածման ուղղությունը։
Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկու­մըոսպնյակներում։ Ոսպնյակները կոր մակերևույթ ու­նեցողթափանցիկ մարմիններ են։ Դրանք լինում են հավաքողև ցրող։Հավաքող  ոսպնյակների միջին մասը ավե­ լի հաստ է,քանեզրային մասերը։ Ցրող (գոգավոր) ոսպն­ յակների եզրերըհաստեն, իսկ միջին մասը՝ բարակ։
Երբ լույսի զուգահեռ ճառագայթները, անցնում են  հա­վաքողոսպնյակի միջով, հատվում են մի կետում, որը կոչվում է կիզակետ։ Ցրող ոսպնյակի վրա ընկած լույսի զուգահեռ
 ճառ­ագայթները նրանից դուրս են գալիս փնջի ձևով.լույսըցրվում է։ Ոսպնյակները օգտագործվում են բազմազանօպ­տիկական սարքերում՝ ճառագայթների ընթացքը պահանջվողձևով փոփոխելու համար