Մաթոսավանքբ

                 Մաթոսավանք

%d5%b4%d5%a1%d5%a9%d5%b8%d5%bd%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d6%84

Մաթոսավանքը կառուցվել է 1205թ կիսամշակ խոշոր քարերով: Այն  գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի անտառներում` Բլդան գետի աջափնյա սարահարթի վրա:

Համալիրը բաղկացած է միմյանց կից երեք շենքերից. փոքր եկեղեցի, գավիթ և հարավից հարող գրատուն: Սուրբ Աստվածամայր եկեղեցին կառուցել է  Ավագ Զաքարյանը՝ 1247 թ.-ին: Եկեղեցու հյուսիսային պատի տակ կանգնած է հարուստ հարդարանքով խաչքար: Այս եկեղեցին այժմ կիսաավեր վիճակում է չնայած այն հանգամանքին, որ գտնվում է պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում:

 

Оставьте комментарий